Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Ռեկիտ Բենկիզեր և Շտադա դեղագործական ընկերությոնները Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովի հովանավորներ

Ռեկիտ Բենկիզեր և Շտադա դեղագործական ընկերությոնները Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովի հովանավորներ

Երևանում օրերս տեղի ունեցած Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովին, որը կազմակերպել էր Մանկական բժիշկների հայկական ասոցացիան, ինչպես նշեց  ասոցացիայի նախագահ Արա Բաբլոյանը, զգալի օժանդակություն են ցուցաբերել դեղագործական մի շարք ընկերություններ:


Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովի պաշտոնական հովանավորն էր նաև «Ռեկիտ Բենկիզեր»  դեղագործական ընկերությունն իր մանկական «Նուրոֆեն» ապրանքանիշով: Մեր զրուցակիցն է ընկերության ներկայացուցիչ, դեղագետ Վիլեն Մանվելյանը:


–   Պարոն Մանվելյան,  ո՞րն էր կոնֆերանսի բուն գործառույթը, և ո՞րն էր Ձեր համագործակցության նպատակը:


–   Մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 3-4 տարի առաջ, երբ նոր-նոր ձևավորվում էր Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան: Շատ ենք կարևորում ո´չ միայն ժամանակավոր մասնակցությունը նմանատիպ կոնֆերանսներին, այլև հետևողական աշխատանքը, որը բարելավում է մանկաբուժության ներկա իրավիճակը Հայաստանում: Պետք է նշել, որ նման կարգի միջոցառումները հնարավորություն են տալիս  դեմ առ դեմ շփվելու և պատասխանելու այն մասնագետների հարցերին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքային պրակտիկայում նշանակում են դեղամիջոցներ, որոնք ներկրվում են նաև մեր ընկերության դեղացանկից։ Խոսքս վերաբերում է մանկական պրակտիկայում նշանակվող «Նուրոֆեն»  դեղամիջոցին: Իսկ միջոցառման գլոբալ  նպատակը Հայաստանում մանկաբուժության ոլորտը բարելավելն է: Բոլոր մանկաբույժների միասնական կենդանի քննարկումները, խնդիրների լուծումները, տարբեր բժշկական մոտեցումների պարզաբանումները. սա է կարևոր գործառույթը:


–   Իսկ առաջընթաց ոլորտում տեսնո՞ւմ եք:


–   Դեռ շուտ է գնահատականներ տալ, բայց այն, որ հանդիպումները, տարվող աշխատանքները պարբերական բնույթ են կրում, արդեն խոսում է դրական ընթացքի մասին:


–   Կներկայացնե՞ք ինչ է առաջարկում ձեր ընկերությունը մանկաբուժության ոլորտում:


–   Մանկական «Նուրոֆեն»-ը խնդրի լուծում է երեխաների ջերմության, ցավի և բորբոքումների ժամանակ` սկսած 3 ամսականից: Այն ծնողներին հնարավորություն է տալիս է սուր սկսվող հիվանդությունների զարգացման սկզբանական  փուլում կառավարել հիվանդության ընթացքը:


գերմանական «Շտադա»  դեղագործական ընկերությունԳիտաժողովի կազմակերպմանը աջակցել է նաեւ գերմանական «Շտադա»  դեղագործական ընկերությունը: Զրուցեցինք Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Անժելա Մելիքյանի և տնօրեն Աշոտ Այվազյանի հետ:


–   Ձեր մասնակցությունն ու աջակցությունը կոնֆերանսին թույլ է տալիս եզրակացնել, որ կարևորում եք բժշկության հատկապես այս ոլորտը:


–   Աշոտ Այվազյան. լինելով գերմանական ընկերության ներկայացուցչություն, մենք աշխատում ենք բժշկական ասպարեզի բոլոր մասնագետների հետ: Մանկաբուժությունը մեզ համար իսկապես շատ կարևոր  ուղղություն է: Ամեն ինչ անում ենք, որ մանկաբույժների հետ սերտ համագործակցություն պահպանենք:


–   Անժելա Մելիքյան.մանկաբույժների հետ մենք միշտ ենք համագործակցել, բայց այս տարի առաջին անգամ ստացանք կոնֆերանսին մասնակցելու պաշտոնական հրավեր` որպես ասոցիացիայի հովանավոր:  


–   Ի ՞նչ է առաջարկում ձեր ընկերությունը` Հայաստանում մանկաբուժությունը խթանելու գործում:

 

–   Աշոտ Այվազյան. մենք ներկայացնում ենք դեղորայք, որոնք կիրառվում են երեխայի ծնվելու առաջին իսկ օրվանից:


–   Ըստ Ձեզ՝ ո՞ր խնդիրներն են մանկաբուժության ոլորտում ավելի ակնառու:


–   Անժելա Մելիքյան. ես վիճակագրական ստույգ տվյալներ չունեմ, բայց կարծում եմ, որ առաջնահերթ խնդիրը ջերմության բարձրացումն է, վերին շնչուղիների և աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներն ու հետագա բարդությունները:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ