Միջոցառումներ
Օստեոպորոզին նվիրված 6-րդ գիտաժողով։ Օստեոպորոզի միջազգային ասոցիացիայի հանձնաժողովի անդամ Ջոն Բիլեզիկյանը Երևանում
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Օստեոպորոզի միջազգային ասոցիացիայի հանձնաժողովի անդամ Ջոն Բիլեզիկյանին և նույն ասոցիացիայի անդամ Քերոլայն Աբովյանին։ ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորները վաղը կմասնակցեն Հայաստանի
բժիշկների համար ամեն տարի կազմակերպվող օստեոպորոզին նվիրված 6-րդ գիտաժողովին։
Ջոն Բիլեզիկյանը նախարարին տեղեկացրեց, որ այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ծանոթանալու, թե ինչպես է ընթանում անցյալ տարի իր կողմից բերված դենսիտոմետր սարքի գործարկումը: Միաժամանակ նա ասաց, որ այդ ուղղությամբ Արցախում մասնագետական օժանդակության անհրաժեշտություն կա։
Դերենիկ Դումանյանը պատրաստակամություն հայտնեց ապահովել Երևանի մասնագետների աջակցությունը Լեռնային Ղարաբաղում ախտորոշիչ սարքի գործարկմանը։
Անդրադառնալով օստեոպորոզի խնդիրներին` պրոֆեսորը նշեց, որ թյուր է այն կարծիքը, թե դա մեծահասակների հիվանդություն է։ Այն կարող է ի հայտ գալ նաև երիտասարդ տարիքում` որպես մի շարք հիվանդությունների հետևանք։
Բոստոնի համալսարանում մանկական սնուցման ծրագրերի ղեկավար Քերոլայն Աբովյանը ներկայացրեց, որ օստեոպորոզը հնարավոր է կանխել վաղ հասակում` ճիշտ սնուցման, սննդի մեջ հավելումների և ֆիզիկական ակտիվության միջոցով։ Նա պատրաստակամություն հայտնեց այս ուղղությամբ շարունակել համագործակցությունը հայ գործընկերների հետ։
Ջոն Բիլեզիկյանը հավելեց, որ Հայաստանում դեռևս ռիսկի մեծ գործոն է ծխելը։ Մինչդեռ ԱՄՆ-ում ծխողների թվի կրճատումը հանգեցրել է մի շարք հիվանդությունների կանխարգելման։
Դերենիկ Դումանյանը փաստեց, որ նշված խնդիրներն առաջնահերթություն են նաև նախարարության համար և ներկայացրեց իրականացվող որոշ ծրագրեր։
29.10.2012 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ