Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Հուլիսին Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կայացավ «Հայկական Արյունաբանական» ասոցիացիայի բացումը:

Հուլիսին Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կայացավ «Հայկական Արյունաբանական» ասոցիացիայի բացումը:

Բացմանը ներկա էին մեր հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատող արյունաբաններ, տրանսֆուզիոլոգներ, իմունոլոգներ, բժշկական ոլորտի այլ մասնագետներ: Քանի որ տեղի էր ունենում ասոցիացիայի անդրանիկ նիստը, ներկաները անդրադարձան մի քանի կազմակերպչական, կանոնադրական հարցերի, որոնց թվում էին ասոցիացիայի անվան հստակեցումը, անդամների գրանցումը:


Ողջյունի խոսքով հանդես եկավ Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, այնուհետև նիստը շարունակեցին անդրանիկ նիստի նախագահը՝ Ելիզավետա Ամիրխանյանը և Երվանդ Հակոբյանը, որոնք իրենց հերթին անդրադարձան ասոցիացիայի ստեղծման անհրաժեշտությանը, հրատապությանը, գործունեության նպատակներին, խնդիրներին:


Նիստի վերջում 62 մասնակիցների մասնակիցների կողմից կատարվեց Ասոցիացիայի նախագահի ընտրություն: Ասոցիացիայի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:


Ասոցիացիայի ապագային վերաբերող հարցով դիմեցինք նորընտիր նախագահին.

Հեմատոլոգների և տրանսֆիզիոլոգների» ասոցիացիայի բացումը

 

–  Պարոն Դաղբաշյան, ասոցիացիան ի՞նչ ծրագրեր ունի և ինչպե՞ս է պատրաստվում դրանք իրականացնել:


–  Այսօր տեղի ունեցավ «Հայկական Արյունաբանական» ասոցիացիայի առաջին նիստը: Մեր երկրում հեմատոլոգիան կարևոր շրջան է ապրում, և առջևում լուրջ փոփոխություններ են սպասվում: ՀՀ նախագահի հովանու ներքո, Առողջապահության նախարարության հետ միասին ստեղծվում է Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն, որը տարածաշրջանում միակն է լինելու: Հեմոպոետիկ ցողունային բջիջների փոխպատվաստումը  ամենաժամանակակից և արդյունավետ միջոցն է բազմաթիվ հեմատոլոգիական հիվանդությունների բուժման համար: Մեր հիվանդները հնարավորություն կստանան բուժվել մեր երկրում: Մենք փորձում ենք ստեղծել ասոցիացիա, որն ունակ կլինի աջակցել և´ հիվանդին, և´ բժշկին: Հեմատոլոգները, տրանսֆուզիոլոգները, իմունոլոգները, ցիտոգենետիկները, որոնք այսօր կլոր սեղանի շուրջ դարձան ասոցիացիայի անդամ, իրենց գլխավոր նպատակն են համարում Հայաստանում հեմատոլոգիայի զարգացումը:

 

Ասոցիացիայի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը–  Որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերն այս բնագավառում:


–  Առաջին հերթին մենք պետք է մի քանի կազմակերպչական հարցեր լուծենք, կատարենք մասնագետների միջև աշխատանքի բաժանում: Կենտրոնում աշխատելու, մեր մասնագետների որակավորման բարձրացման և փորձի փոխանակման խնդիրը ևս առաջնահերթ է, քանի որ մոտ ժամանակներում կենտրոնում արդեն կատարվելու է առաջին վիրահատությունը: 


Ասոցիացիայի առաջին նիստն ընթացավ բուռն քննարկումներով: Դահլիճում ակտիվ քննարկումները թույլ են տալիս մտածել, որ ասոցիացիան կծառայի իր բարի նպատակին։

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

24.05.2015

Հարգելի Անի, բարև Ձեզ: Ըստ ընթացքի տարբերում ենք Հեպատիտ Բ-ի սուր և խրոնիկական տեսակներ, քանի որ երբևէ գանգատներ չեք ունեցել Ձեզ մոտ ամենայն հավանականությամբ խրոնիկ ձևն է: Ցավոք խրոնիկական Հեպատիտ Բ-ն վերջնական բուժում չունի, կիրառվող բոլոր միջոցներն ուղղված են լյարդի ցիռոզի առաջացումը կանխարգելելուն: Հարկավոր է անընդհատ ստանալ իմունոմոդուլյատոր և հեպատոպրոտեկտոր (լյարդը պաշտպանող) բուժում: Նման բուժում ստանալու համար հարկավոր է դիմել վարակաբանի (ինֆեկցիոնիստի): Եթե այլ մասնագետի կարիք լինի վարակաբանը  Ձեզ կուղղորդի:

Անի

20.05.2015

բարև Ձեզ ես արյան անալիզի միջոցով պատահական իմացել եմ որ իմ արյան մեջ առկա է հեպատիտ բ հիվանդությունը սակայն ես բողոքներ չեմ ունեցել լիյարդից: խնդրում եմ կասեկ ինչ անեմ ինչ բուժում է հարավոր ինձ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ