Միջոցառումներ
Ստոմատոլոգների 4-րդ Համահայկական հավաքը և 8-րդ Միջազգային կոնգրեսը
Հոկտեմբերի1-ին Երևանում մեկնարկեց Ստոմատոլոգների 4-րդ Համահայկական հավաքը և 8-րդ Միջազգային կոնգրեսը: Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված համահայկական հավաքին և միջազգային կոնգրեսին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան են ժամանել ոլորտի անվանի մասնագետներ: Հանդիպումների շրջանակներում հանրապետություն ժամանած հյուրերը հանդես կգան զեկույցներով, իսկ հայ մասնագետների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ` մաստեր կլասներ:
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը նշեց, որ հոկտեմբերի 1-6-ը Հայաստանում և Արցախում հայտարարվել է ստոմատոլոգիական շաբաթ: «Հարկավոր է հնարավորինս տեղյակ լինել միջազգային մակարդակով ստոմատոլոգիայում կատարվող փոփոխություններին, ձեռք բերել եվրոպակական զարգացած երկրների լավագույն մասնագետների փորձը: Դրա համար էլ առողջապահության նախարարությունը, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան ու Հայ ատամնաբույժների համաշխարհային միությունը որոշեցին համախմբվել ու կազմակերպել այսպիսի կարևորության կոնֆերանսներ»,-ասաց Աշոտ Գևորգյանը:
Նրա խոսքերով` ստոմատոլոգիան սկսել է հետընթաց ապրել մեր երկրում: «Թեև փաստ է, որ օրեցօր շատանում են ատամնաբուժարանները, սակայն ստոմատոլոգը ամեն օր երկու հիվանդ է ընդունում և հազիվ կարողանում է ապրել: Եթե նախկինում այն համարվում էր եկամտաբեր մասնագիտություն, ապա այսօր ստոմատոլոգները հազիվ «հացի» գումար են վաստակում»,- հայտարարեց Աշոտ Գևորգյանը:
Նա նշեց, որ եթե Ֆրանսիայում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 6 ստոմատոլոգ, ապա Հայաստանում` 18: Դա նշանակում է, որ բժիշկն այդքան հիվանդ չունի, ինչը ենթադրում է, որ տվյալ ստոմատոլոգը շահույթ չունենալու պատճառով նաև հնարավորություն չունի իր գիտելիքները զարգացնի:
Ա.Գևորգյանը նաև ընդգծեց, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով ստոմատոլոգիական ծառայություններին դիմելու հաճախականությունը պակասել է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. Հայաստանում անկումը կազմում է 40-45%, Եվրոպայում` 20-25%:
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը ոլորտում առկա խնդիրներից առանձնացրեց այն, որ այսօր ոլորտը չի վերահսկվում: «Նախարարությունում աշխատում է ընդամենը մեկ մասնագետ, ով ի վիճակի չէ 850 ատամնաբուժարաններում վերհսկողություն իրականացնի: Ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված, այնպես էլ Հայաստանում պետք է այդ գործառույթները հանձնեն ասոցիացիային: Այդ դեպքում վերահսկողությունը լիարժեք կլինի»,- ասաց նա և հավելեց. «Ոլորտում միայն բարձր մակարդակի բժիշկների գործունեություն ապահովելու համար պետք է այլևս լիցենզիաներ չտալ ստոմատոլոգիական հիմնարկներ բացելու համար»:
Նշենք, որ այսօր և վաղը գործելու է նաև ստոմատոլոգիական գործիքների և նյութերի ցուցահանդես:
02.10.2012 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ