Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում

«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում

2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը:

 

Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի 8 երկրից ժամանած հյուրեր, առողջապահության ոլորտի ղեկավարներ, մարզպետարանների առողջապահության վարչությունների պետեր, բուժկանխարգելիչ հաստատությունների տնօրեններ, բուժաշխատողներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդիկ: Արտասահմանից ժամանած հյուրերի թվումն էին ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ պայքարիգլոբալ հիմնադրամի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պորտֆոլիո մենեջեր Սանդրա Իրբեն, «Բաց հասարակության ինստիտուտի» մեթադոնային ծրագրի փորձագետ, կախվածությունից բուժման միջազգային ծրագրի տնօրեն Հոլի Կատանիան (Նյու Յորք), ԱՀԿ եվրոպական տարածաշրջանայինգրասենյակի բժշկականգծով ավագ մասնագետ Իրինա Երամովան և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կազմակերպությունների միավորման նախագահ Վլադիմիր Ժովտյակը:

 

Կոնֆերանսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը: Ելույթ ունեցան նաև ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԼՂՀ ԱՆ հիգինիկ-հակահամաճարակային պետական տեսչության ՀՀԿ-ի տնօրեն Օֆելյա Գրիգորյանը, Վլադիմիր Ժովտյակը,«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանը: 

Բացման արարողությունից հետո լիագումար նիստում ելույթ ունեցավ պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը, որը ներկայացրեց Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները:

 

Իր ելույթում Սանդրա Իրբեն նշեց աշխարհում, մասնավորապես Հայաստանում Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) ցուցաբերած աջակցության մասին, ապա ներկայացրեց ՀՀ-ում ԳՀ-ի կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի արդյունքներն ու հիմնական նվաճումները: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հարավկովկասյան համակարգող Մանոելա Գրոզդանովան ներկայացրեց տարածաշրջանում այդ վարակի կանխարգելման, բուժման, համընդհանուր հասանելիությանն ուղղված առաջընթացի մասին, ընդգծելով տարածաշրջանային առանձնահատկությունները:

 

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի փորձագետ Լենա Նանուշյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում, ՀՀգործող օրենսդրության մեջ` այն միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով: Նա նշեց նաև օրենքում կատարված փոփոխություններից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին:

 

 

Այնուհետև սկսվեցին և զուգահեռաբար ընթացան չորս նիստեր` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, բուժմանը, համաճարակին բազմաոլորտային հակազդմանը և համաճարակաբանական հսկմանը: Զուգահեռ նիստներն ամփոփվեցին դրանց հաջորդած լիակազմ նիստի ժամանակ: Նշվեց, որ բոլոր զուգահեռ նիստերում զեկուցումների ավարտին հետևել են հարցուպատասխաններ, ընթացել են բուռն քննարկումներ, կատարվել է կարծիքների և փորձի փոխանակում:

 

Կոնֆերանսի աշխատանքներն ամփոփեց կազմկոմիտեի նախագահ Սամվել Գրիգորյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին, հատկապես միջազգային հյուրերին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` կոնֆերանսի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: 

 

Առողջապահության համակարգում երկարամյա, ամբասիր աշխատանքի, ինչպես նաև ԼՂՀ-ում 2009-2013թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական ծրագրի մշակմանգործում ունեցած աջակցության համար ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-Ի ԿՀԿ տնօրեն Սամվել Գրիգորյանն արժանացավ ՀՀ ԱՆ և ԼՂՀ ԱՆ պատվոգրերի: 

 

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ ՀՀ ԱՆ պատվոգրեր ստացան նաև կենտրոնի 19 աշխատողներ:

 

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը շնորհավորում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկագիտության դոկտոր Սամվել Գրիգորյանին` պրոֆեսորիգիտական կոչում ստանալու կապակցությամբ:

Հեղինակ. Տիգրան Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ