Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Ամերիկահայ ակնաբույժ. այսօր արդեն ամերիկացի բժիշկներն են սովորում հայ գործընկերներից

Ամերիկահայ ակնաբույժ. այսօր արդեն ամերիկացի բժիշկներն են սովորում հայ գործընկերներից

Այսօր Երևանում մեկնարկել է Ակնաբուժական միջազգային 12-րդ համաժողովը: Մինչ այդ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպել է ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին և ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին:

«Մեզ համար անչափ կարևոր է նաև ձեր նոր` «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը»,-ասել է նախարարն ու ավելացրել. «Դեռ երկու ամիս առաջ մեր հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հայտնեց, որ իրենք աջակցելու են եզակի այդ կենտրոնի ստեղծմանը։ Այն հնարավորություն կտա կանխարգելել անհասների ռետինոպաթիայի հետևանքով առաջացող մանկական կուրությունը։ Աշխարհում քիչ երկրներ կան, որ նման կենտրոն ունեն»:

Ըստ ԱՆ մամուլի ծառայության, այսօրվա համաժողովին մասնակցող ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մեծապես հետաքրքրում է ինչպես այդ, այնպես էլ շարժական հիվանդանոցի ծրագրերը։
Նախարարության տվյալներով, Հայաստանի մարզերում շարժական հիվանդանոցում 15 հազար անվճար վիրահատություն է կատարվել։

Ռոջեր Օհանեսյանը շեշտել, որ տպավորված է իրենց ծրագրում ընդգրկված հայ բժիշկների մասնագիտական հմտություններով։
«Այսօր արդեն այնպիսի իրողություն է, որ ամերիկացի բժիշկներն են սովորում հայ գործընկերներից։ Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ակնաբուժական գիտաժողովին հայաստանցի ակնաբույժ Լիլիթ Ոսկանյանը պետք է ներկայացնի մեր ծրագրի շրջանակներում ամերիկացի գործընկերոջ հետ ստեղծած տեխնիկայի կիրառումը»,-ասել էՌոջեր Օհանեսյանը։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ