Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը Երևանում

Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի  տարածաշրջանային գիտաժողովը Երևանում

2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

 

Գիտաժողովը կազմակերպել էին հոգեբույժների և բժիշկների հայկական ասոցիացիաները:

 

Երևան էին ժամանել աշխարհի 36 երկրներից ավելի քան 400 մասնակիցներ: Հրավիրվածների թվում էին հոգեբուժության ասպարեզի համաշխարհային անհատականություններ` ասոցիացիայի նախագահ Մարիո Մեյը (Իտալիա), փոխնախագահ Պեդրո Ռուիզը (ԱՄՆ), ինչպես նաև Նորման Սարտորիուսը (Շվեյցարիա), Խուան Լոպես-Իբորը (Իսպանիա), Ահմեդ Օկաշան (Եգիպտոս), Դավիթ Գոլդբերգը (Անգլիա), Հակոբ Աքիսկալը (ԱՄՆ), Օտտո Սթենֆիլդ Ֆոսը (Նորվեգիա), Հանս-Յորգեն Մյուլլերը (Գերմանիա), Էդուարդ Խանթզյանը (ԱՄՆ):

 

Մասնակցում էին նաև հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի գործադիր կոմիտեի բոլոր անդամները, սոցիալական և վերականգնողական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիաների ղեկավարներ, պրոֆեսորներ Դրիս Մուսավին, Աֆզալ Ջավեդը, ինչպես նաև տարբեր երկրների հոգեբուժական միությունների նախագահներն ու քարտուղարները:

 

Գիտական ծրագրում ընդգրկված թեմաները բազմազան էին` «Աղետներ և հոգեկան առողջություն»,«Բուժման ավանդական, նոր և այլընտրանքային մեթոդներ»,«Արտաքին միջավայր և հոգեկան առողջություն»,«Խաղամոլություն և այլ կախվածություններ», ՙ     «Ցեղասպանության հեռավոր հետևանքները»,«Հոգեկան առողջության քաղաքականություն» և այլն:

 

Գիտաժողովի աշխատանքները ապրիլի 15-17-ը շարունակվեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

 

Ծրագրային դասախոսություններով հանդես եկան համաշխարհային ասոցիացիայի նախագահ Մարիո Մեյը`«Սխալներ, որոնցից պետք է խուսափել համայնքային հոգեբուժական ծառայությունները կազմակերպելիս», Պեդրո Ռուիզը`«Դեպրեսիա և հղիություն. կլինիկական հեռանկարներ», Հակոբ Աքիսկալը`«Երկբևեռ խանգարումներ. կլինիկական, գենետիկական և թերապևտիկ ամփոփ տեսություն»:

 

Լսվեցին նաև «Հոգեկան առողջության մարտահրավերները»,«Աֆեկտիվ և վարքային խանգարումներ»,«Երեխաների և դեռահասների հոգեկան առողջություն», «Հոգեկան առողջության քաղաքականություն և էկոնոմիկա»,«Հայերի տրավմատիկ հիշողությունը. հաղթահարելու միջոցներն ու հեռանկարները»,«Հյուսիսային Եվրոպայում հոգեբուժության վերջին զարգացումները», «Աղետներ և միջամտություն. Հայաստանի  և Հունաստանի փորձը»,«Հոգեկան առողջության բարեփոխումները Վրաստանում» զեկուցումները:

 

Գիտաժողովին զուգահեռ տեղի ունեցան հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի գործադիր վարչության, ինչպես նաև ասիական ֆեդերացիայի նիստերը: 

 

Հոգեբույժների հայկական ասոցիացիայի և Մեծ Բրիտանիայի հոգեբույժների արքայական քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հեղինակ. Տիգրան Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ