Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղագործական ընկերություններ

Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում

Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում

Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը:

 

Մանրամասների մասին զրուցեցինք Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսլամյանի հետ: 

 

–   Ներկայացրեք, խնդրե՛մ, ի՞նչ պայմանագիր է կնքվել Բեռլին- Խեմի Մենարինի և MSD ընկերությունների միջև: 

 

–   Նախկինում MSD ընկերությունն ունեցել է իր ներկայացուցիչները Հայաստանում, ովքեր աշխատել  են Վրաստանի ներկայացուցչության հետ համատեղ, սակայն, բիզնես նպատակներից ելնելով, ընկերությունը նախընտրել է պայմանագիր կնքել Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հետ, որպեսզի վերջինս Հայաստանում զբաղվի ընկերության ներկայացուցչությամբ և դեղամիջոցների ներկրումով: Այս տարվա ապրիլի 1-ից MSD դեղագործական ընկերության դեղամիջոցները կներկրվեն և կներկայացվեն Բեռլին-Խեմի Մենարինի ընկերության կողմից: 

 

–   Ի՞նչ ընկերություն է MSD-ն:

 

–   MSD - Merck Sharp & Dohme (MSD) դեղագործական ընկերությունը դեղարտադրության ոլորտում համաշխարհային հսկա է` շատ բարձր վարկանիշով, նորարարական դեղամիջոցների արտադրությունով: 

 

Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսլամյան–   Որո՞նք են ընկերության արտադրության հիմնական ուղղությունները:

 

–   Լինելով խոշոր ընկերություն՝ արտադրության սահմանները ևս ընդարձակ են: Ընկերությունը հիմնականում արտադրում է բրենդային դեղամիջոցներ: Հայաստանում գրանցված դեղամիջոցները հիմնականում ուղղված են լյարդաբանությանը` հեպատիտ C-ի բուժմանը, վերարտադողականությանը` անպտղության բուժում ժամանակակից դեղորայքով, մաշկաբանությանը` մաշկի հետ կապված ամենատարբեր խնդիրների բուժմանը, ալերգիաներին, ալերգիկ ռինիտներին և այլն: Դեղացանկում կան ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ: Ռևմատոլոգիայի, վնասվածքաբանության, վիրաբուժության և սրտաբանության բնագավառներում ևս իր առաջարկներն ունի այս ընկերությունը: Ընկերության ոչ բոլոր դեղամիջոցներն են այժմ գրանցված Հայաստանում և մեր առաջնային նպատակներից մեկը որոշակի ժամանակահատվածում Հայաստանում MSD ընկերության դեղամիջոցների ցանկը համալրելն է` գրանցել և ներկրել նոր դեղամիջոցներ:

 

–   Մտավախություն չկա՞, որ երկու դեղագործական ընկերությունների միջև անհավասար մրցակցություն սկսվի:

 

–   Նմանատիպ դեղամիջոցներ կան, սակայն այս հարցի լուծման համար մշակվում են այնպիսի աշխատանքային պայմաններ, որի պարագայում ըստ իր ցուցումների ճիշտ կներկայացվի յուրաքանչյուր դեղամիջոց: Ոչ մի սուբյեկտիվ մրցակցային պայքար միմյանց միջև չի կարող լինել: Յուրաքաչյուր դեղամիջոց ունի իր առանձնահատկությունը և, թեկուզ չնչին տարբերությամբ, մեկը մյուսից առանձնանում են: 

 

–   Այսինքն, ընկերությունների միացման դեպքում նույնացում չի՞ սպառնում:

 

–   Շատ կարևոր է, որ բժիշկները, առողջապահական ոլորտի աշխատակիցները և ինչու ոչ, նաև քաղաքացիներն իմանան, որ այստեղ տեղի է ունեցել ոչ թե երկու ընկերությունների միացում, ոչ թե մի ընկերությունը գնել է մյուսին, այլ զուտ պայմանագրային համագործակցություն է, որի հիման վրա Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունը երկարաժամկետ իր վրա է վերցրել MSD ընկերության դեղամիջոցների ներկայացումը և ներկրումը: 

 

Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսլամյան

–   Դուք նշեցիք, որ MSD ընկերության դեղամիջոցները մինչ այս պայմանագիրը կնքելը առկա են եղել Հայաստանում: Նշեք, խնդրեմ, հանրությանը ծանոթ մի քանի դեղամիջոցներ: 

 

–   Այո, ընկերությունը գործել է և հիմա էլ դեղաշուկայում կան MSD ընկերության հայտնի դեղամիջոցները, ինչպես օրինակ՝ ալերգիկ ռինիտների դեպքում կիրառվող հայտնի «Նազոնեքսը», սրտաբանության բնագավառում՝ «Զոկոռը», «Ռենիտեկը», մաշկային հիվանդությունների դեմ «Ցելիստոդերմը», «Էլոկոմը»,  հակաբիոտիկներից` «Ցեդեքսը» և «Տիենամը»:

 

–   Ինչո՞վ է այս ընկերության արտադրանքն առանձնանում դեղաշուկայում:

 

–   Առանձնանում է իր ինովացիոն, բրենդային դեղամիջոցների ցանկով, որոնք ստեղծվել են անմիջապես ընկերության կողմից: Բոլոր դեղամիջոցներն ապացուցողական հիմք ունեն և անցել են բազմաթիվ լուրջ հետազոտություններ: Ընկերության կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում է, սակայն մասնաճյուղեր ունի աշխարհի շատ երկրներում և տարբեր դեղամիջոցներ արտադրվում են տարբեր երկրներում: 

 

–   Աշխատանքային ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Բեռլին- Խեմի Մենարինի ընկերությունը:

 

–   Ներկայումս Բեռլին-Խեմի Մենարինի ընկերության աշխատակազմն ակտիվորեն ներգրավված է ուսումնական գործընթացի մեջ` լավագույնս իրազեկ լինելու MSD ընկերության առանձնահատկություններին, դեղաբազային: Քանի որ MSD-ն Հայաստանում աշխատել է և ունեցել աշխատանքային հարաբերություններ առողջապահական համակարգի հետ, բոլոր բարի ավանդույթները, հարաբերությունները, որ ձևավորվել են տարիների ընթացքում, մենք պատրաստ ենք ընդունելու և շարունակելու: Պատրաստ ենք փոխհամագործակցել բժիշկների հետ, աջակցել բոլոր ուսումնական ծրագրերին, որոնց մասնակցել է MSD-ն: Մեր նպատակն է պահպանել և ավելի զարգացնել համաշխարհային դեղագործական հսկայի գիտական պոտենցիալի ներդրումը հայկական առողջապահության մեջ: 

 

Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը

Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝  պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...

Դեղաբանի մոտ
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում

«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...

Դեղաբանի մոտ
«Նիկոմեդը» Հայաստանում փոխում է իր անունը` «Տակեդա»
«Նիկոմեդը» Հայաստանում փոխում է իր անունը` «Տակեդա»

Երևան, 2013 թ. ապրիլի 4. «Նիկոմեդ» ընկերությունը հայտարարում է 2013 թ. ապրիլից Հայաստանում Ներկայացուցչության անվանափոխության մասին...

Իրադարձություններ Հայաստանում Դեղագործական շուկան Հայաստանում
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության...

Դեղագործական շուկա Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ