Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղագործական ընկերություններ

«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը

«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը

Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝  պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության գաղտնիքները և հանձնելու մրցանակ:

Հիշեցնենք, որ Մեդ-Պրակտիկի ավանդական դարձած տարեվերջյան մրցանակաբաշխության արդյունքներով՝ 2013-ին դեղագործական ոլորտում ամենաորոնված ապրանքանիշ է ճանաչվել «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը. այն ակնակաթիլներ է չոր աչքի համախտանիշի բուժման համար:

«ՍԱՆՏԵՆ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը մեզ սպասում էր ողջ թիմով՝  տնօրեն Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

«ՍԱՆՏԵՆ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարեն Խաչատրյան–   Կարեն, շնորհավորում ենք, ի՞նչ զգացողություններ ունեք որպես հաղթող ապրանքանիշը Հայաստանում ներկայացնող ընկերության ղեկավար:

–   Շնորհակալե եմ շատ: Անկեղծ ասած, չէի սպասում, նույնիսկ մոռացել էի, որ մեր «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ի մասին տեղեկատվություն է տեղադրված med-practic.com-ում: Շատ ուրախացա, երբ իմացա, որ արժանացել ենք Մեդ-Պրակտիկի մրցանակին:

–   Այս հաղթանակը լավ առիթ է՝ խոսելու նաև  «ՍԱՆՏԵՆ»  ընկերության և Հայաստանում նրա գործունեության մասին:

–   «ՍԱՆՏԵՆ»-ը ճապոնական հիմքերով ընկերություն է, եվրոպական շուկա է մտել 1997-ից, իսկ դրանից երկու-երեք տարի անց արդեն հայկական շուկայում էր: Այն ակնաբուժական ոլորտում բավականին մեծ համբավ ունեցող ընկերություն է, և կարելի է ասել՝ աշխարհում միակն է, որ այդքան կենտրոնացած է ակնաբուժության վրա: «ՍԱՆՏԵՆ»-ի դեղերն արտադրվում են Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում, և ներկրումը Հայաստան տեղի է ունենում հենց մայր գործարանից, որտեղից կատարվում է մատակարարում նաև եվրոպական երկրներին:

 

«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ»-ը «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ»-ը «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ»-ը


–   Ինչպիսի՞ն էր ձեզ համար 2013 թվականը:

–   Եթե կարճ ասելու լինեմ, շատ պտղաբեր: Չնայած դեղագործական շուկայում և առհասարակ երկրում եղած բարդություններին՝ մեզ համար հաջող տարի էր:

–   Ի՞նչ պլաններ ունեք այս տարվա համար:

–   Բավական շատ: Առաջին տեղում դեղագործական նոր միջոցների առաջխաղացումն է հայկական շուկայում: Մեր ընկերության քաղաքականությունն ուղղված է նրան, որ Հայաստանը հետ չմնա ժամանակակից  նվաճումներից: Ավելին ասեմ,  շատ հարցերում մենք առաջ ենք ԱՊՀ մյուս երկրներից:

 

«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ»-ը «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ»-ը «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ»-ը


–   Խոսենք այս դեղամիջոցի մասին, որը 2013 թվականի ընթացքում այդքան փնտրվել է Google-ում, և որի շնորհիվ դուք այսօր մրցանակակիր եք:

–   Դեղամիջոցը նորագույն՝ նանոտեխնոլոգիաներով պատրաստված ակնաբուժական կաթիլ է «չոր աչքի» համար: «Չոր աչքը» մեր օրերում ամենից տարածված ակնային խնդիրներից է: Ժամանակակից տեխնիկական հագեցվածության պայմաններում այդ համախտանիշը, կարելի է ասել, առնչվում է բոլորիս: «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը, լինելով նոր տեխնոլոգիաներով պատրաստված դեղամիջոց, իսկապես մեծ պահանջարկ ունի:

–   Ձեր ընկերության փորձից ելնելով՝ ի՞նչ կասեք, այսօր ի՞նչ վիճակում է Հայաստանում ակնաբուժության ոլորտը:

–   Ակնաբուժության ոլորտը բավականին զարգացած է Հայաստանի Հանրապետությունում: Կասեի` չի զիջում զարգացած երկրներին: Թե՛ մասնագետների բարձր որակավորմամբ, թե՛ մեր կլինիկաների տեխնիկական հագեցվածությամբ, թե՛ դեղային ապահովման կողմով Հայաստանն առաջնային դիրքերում է: Նորագույն բոլոր դեղամիջոցները ներմուծվում են Հայաստան, ակնաբուժական թերապևտիկ նորությունները հասանելի են թե՛ բժիշկներին, թե՛ պացիենտներին: Կարելի է ասել՝ մենք առաջ ենք գնում համաքայլ Եվրոպային:

 

«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ»-ը «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ»-ը


–   Ինչպե՞ս եք գնահատում med-practic.com-ի «Ամենաորոնված ապրանքանիշը դեղագործական ոլորտում» անվանակարգում մրցանակը ձեզ համար:

–   Շատ կարևորում եմ: Սա ինձ մտածելու տեղիք տվեց համացանցում առաջխաղացման մասին: Համացանցի միջոցով տեղեկացնելու աշխատանքները պետք է ավելի ակտիվացնել. այն մեծ դեր ունի ժամանակակից հասարակությունում:

–   Ի՞նչ ունեք ասելու ձեր արտադրանքը սպառողներին:

–   Մեր բոլորի աշխատանքի վերջնական նպատակը մարդկանց առողջությունն է: Բոլորին ցանկանում եմ հոգու հանգստություն և առողջություն: Այսքանը երբ կա, մնացած ամեն ինչը կստացվի:

«ՍԱՆՏԵՆ»-ին  մրցանակի կապակցությամբ շնորհավորելու էին եկել նաև ակնաբույժներ
 
Անի Բաբայան, Նոր Արեշ պոլիկլինիկայի ակնաբուժական ծառայության ղեկավար Անի Բաբայան, Նոր Արեշ պոլիկլինիկայի ակնաբուժական ծառայության ղեկավար

«Սանտեն ընկերությունը միշտ ներկայացնում է որակյալ դեղորայք, որը շատ օգտակար է բժշկի աշխատանքի արդյունավետության համար: Այսօր՝ համակարգչային դարում, շատ տարածված է «չոր աչքի» համախտանիշը, և արհեստական արցունքները պարզապես անհրաժեշտություն են: Հայաստանում կան մի շարք նմանատիպ դեղամիջոցեր, սակայն «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ն առանձնանում է իր յուրահատկություններով. նախ՝ կաթեցնելիս անմիջապես տարածվում է ողջ լորձաթաղանթով, հնարավորություն է տալիս կաթեցնել՝ առանց հանելու օպտիկական ոսպնյակները, մեկ առավելություն էլ՝ բացելուց հետո օգտագործվում է ևս երեք ամիս:  Նաև չի պարունակում կոնսերվանտներ»:

Անի Գևորգյան, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքԱնի Գևորգյան, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունք

«Այսօր «չոր աչքի» համախտանիշը շատ տարածված է: Այն տարածված է նաև երեխաների շրջանում:  «ԿԱՏԻՈՆՈՐՄ» -ը կիրառվում է «չոր աչքի» համախտանիշի ժամանակ.  խոնավացնում, սնուցում է աչքը, նաև պաշտպանում հետագա բարդություններից: Բազմաթիվ դրական արձագանքներ ունենք. շատերը հատկապես այդ կաթիլներն են նախընտրում»:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում
Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում

Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...

Դեղաբանի մոտ
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում

«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...

Դեղաբանի մոտ
«Նիկոմեդը» Հայաստանում փոխում է իր անունը` «Տակեդա»
«Նիկոմեդը» Հայաստանում փոխում է իր անունը` «Տակեդա»

Երևան, 2013 թ. ապրիլի 4. «Նիկոմեդ» ընկերությունը հայտարարում է 2013 թ. ապրիլից Հայաստանում Ներկայացուցչության անվանափոխության մասին...

Իրադարձություններ Հայաստանում Դեղագործական շուկան Հայաստանում
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության...

Դեղագործական շուկա Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ