Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղագործական ընկերություններ

Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում

Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում

«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի լավագույն օրինակներ ցույց տալ:

 

«Վիկտորիա քոնսալթինգ»-ի մեկամյա գործունեության հաջողված փորձն ամփոփեցինք գլխավոր տնօրեն Բագրատ Լալայանի հետ զրույցում:


–   Պարոն Լալայան, դեղերի շուկայում առաջխաղացման հարցը Հայաստանում ինչքանո՞վ է արդիական:


–   Եթե խոսենք առհասարակ դեղագործական բիզնեսից, ապա այնպիսի համոզմունք ունեմ, որ Հայաստանի շուկայում գրանցված բոլոր դեղերն էլ ունեն առաջխաղացման կարիք: Դրա համար կան մի շարք բացատրություններ: Առաջին հերթին՝ Հայաստանում դեղորայքի պետական ապահովումը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում տրվող դեղորայքը հիմնական դեղերի ցանկից է՝ բավականին մատչելի: Մենք, փաստորեն, այսօր չունենք այնպիսի դեղորայքային ապահովում, ինչպիսին եվրոպական երկրներում է, որտեղ եթե նույնիսկ ընկերությունը չունի մարքեթինգային բաժին, բայց դեղը կա այս կամ այն հիվանդության բուժման ուղեցույցներում, պետության կողմից կգնվի և կտրվի հիվանդներին: Հայաստանում իրավիճակն այդպիսին չէ: Ելնելով ստեղծված իրադրությունից, որ դեղորայքի հիմնական տոկոսը պետության կողմից չի տրվում, ապա, ինքնստիքյան, որոշումը կայացվում է բժշկի ցանկությամբ: Այդ իսկ պատճառով` պետք է գովազդվի, կազմակերպվի առաջխաղացում: Այս դեպքում էլ առաջանում է մեկ այլ խնդիր, երբ առաջխաղացում է կազմակերպվում այնպիսի դեղերի համար, որոնք իրականում պետքական չեն:

 

«Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին  

«Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին

 

 


–   Ձեր նշած վերջին խնդիրը շոշափում է այս ոլորտում գովազդի ռիսկայնության հարցը: Դեղեր գովազդելը ենթադրում է մեծ պատասխանատվություն:


–   Կարծում եմ՝ «գովազդել» բառը մեր ասպարեզում գործածելն այնքան էլ ճիշտ չէ : Մարքեթինգային գործունեությունը որպես առաջախաղացում ձևակերպելն ու իրականացնելն ավելի տեղին է: Գովազդում են առանց դեղատոմսի նշանակվող դեղորայքը, որը կարող է ներկայացվել, օրինակ, լրատվամիջոցներով: Մեր աշխատանքն այլ է: Մենք աշխատում ենք բժիշկների հետ՝ նրանց միջոցով դեղը սպառողին հասցնելու: Բացի այդ, խոշոր դեղագործական ընկերություններն ունեն իրենց էթիկական նորմերը, որոնց հետևում են՝ անկախ նրանից, թե որ երկրում են գործունեություն ծավալում: Ցավոք, լինում են նաև էթիկական ցանկացած նորմ շրջանցող ընկերություններ, որի դեմ մենք բոլորս պետք է պայքարենք:

 

«Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին

«Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին

 


–   «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գործունեության մոդելը յուրահատուկ է. ծառայություններ եք մատուցում միանգամից մի քանի դեղագործական ընկերությունների՝ նրանց արտադրանքը ներկայացնելով հայաստանյան շուկայում: 


–   Հայաստանում այսօր առկա են բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք դեղարտադրողներն իրենց հայաստանյան գործընկերների համագործակցության արդյունքում այս կամ այն կերպ մոնոպոլիզացրել են հայկական շուկան: Անշուշտ, դրանք անհրաժեշտ, կարևոր դեղամիջոցներ են, որոնք, սակայն, շատ դեպքերում թանկ են: Մոնոպոլիզացված վիճակը թույլ չի տալիս Հայաստան ներկրելու նման կարևորության դեղորայքի ջեներիկ տարբերակները: Խնդրի այլ կողմն է, որ ջեներիկ արտադրող ընկերությունները, հաշվի առնելով շուկայի փոքր լինելու անշահավետությունը, անհրաժեշտություն չեն համարում Հայաստանում ներկայացուցչություն ստեղծել, ներդրումներ անել՝ գերադասելով շրջանցել հայկական շուկան: Արդյունքում մեր պացիենտներն ու բժիշկներն ունենում են սահմանափակ ընտրություն, ավելի հաճախ՝ ունենալով միակ թանկարժեք տարբերակ:


«Վիկտորիա քոնսալթինգ»-ի առանձնահատկությունն այն է, որ ունի վաճառքի կազմակերպման և առաջխաղացման սեփական թիմ, որը կարող է ջեներիկ արտադրող մրցունակ ընկերություններին առաջարկել հայկական դեղագործական շուկայում դեղորայքի գրանցման, մարքեթինգային ծառայություններ, մասնագետներին հասցնել նրանց արտադրանքի վերաբերյալ թիրախային տեղեկատվություն: Արդյունքում. մի կողմից՝ այդ ընկերությունները զերծ են մնում որևէ ռիսկի գործոնից, մեր միջոցով ապահովում ընկերության աճը, մյուս կողմից՝ մեր թիմը բժիշկներին և հիվանդներին ընտրության հնարավորություն  է ընձեռում՝ ձեռք բերելու արդյունավետ և, միաժամանակ, մատչելի դեղամիջոցներ: Այդ ամենից զատ, մասնագետը միայն մեր ընկերության հետ շփվելու արդյունքում ստանում է լայն ընտրանի ապահովող դեղամիջոցների մասնագիտական տեղեկատվություն: 

 

«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում  

«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

 

 


–   Ինչպե՞ս առաջացավ «Վիկտորիա քոնսալթինգ»-ը հիմնելու գաղափարը:


–   Երկար տարիներ աշխատել եմ խոշոր դեղագործական ընկերությունների ներկայացուցչություններում և, ելնելով այն հանգամանքից, որ շատ եմ ճանապարհորդել, հնարավորություն ունեցել գտնվելու դեղագործական շուկայում կատարվող շրջադարձային փոփոխությունների կիզակետերում, խորամուտ եղել տիրող առկա խնդիրներին ու փնտրել արդյունավետ ելքեր, որոշում կայացվեց օգտագործել բոլոր ռեսուրսները՝ նորամուծությամբ ճիշտ ժամանակին հայտվելու ճիշտ տեղում: Խոշոր երկրներում, նույնիսկ ԱՊՀ տարածքում, ինչպիսին են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, ավելի շատ ընկերություններ են ուզում ունենալ մարքեթինգային գործընկեր, քան մեծացնել ու զարգացնել իրենց սեփական ներկայացուցչությունները: Ներկայացուցչություն ստեղծելն ու վերահսկելը բավականին ժամանակատար և ծախսատար է: Բացի այդ, շուկայում իրավիճակների փոփոխության դեպքում (օրինակ՝ տնտեսական ճգնաժամ) ներկայացուցչության ճակատագիրը վերահսկելի չէ, իսկ ռազմավարությամբ հարմարվելը՝ բարդ:  Ահա լուրջ պատճառներ, թե ինչու, օրինակ, Ուկրաինայում դեղագործական շուկայի մարքետինգի մոտավորպես քառասուն տոկոսը կազմակերպվում է աութսորսինգային ծառայությունների միջոցով:

 

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը

 

 
–   Երկար ժամանակ չէ, ինչ գործում եք, բայց բավական շատ միջոցառումներ եք հասցրել կազմակերպել: Ինչպե՞ս եք գնահատում ձեր մեկամյա գործունեության արդյունքները:


–   Շատ լավ առիթ է՝ ասելու, որ շնորհակալ եմ Med-Practic-ի հետ մեր համագործակցության համար, որը հնարավորություն ստեղծեց մեր աշխատանքը լուսաբանելու: Մենք փորձում ենք կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնցում արվեստն ու գիտությունը կողք-կողքի լինեն և մարդիկ հեռանան տպավորություններով, զգան, որ իրենց կյանքում ինչ-որ բան փոխվեց: Մենք ունենք շատ լավ թիմ՝ նոր գաղափարներով, նախաձեռնություններով լի, ու մշտապես փորձում ենք աշխատել ուժեղ, փորձառու, իրենց գործի գիտակ մարդկանց հետ: Գոհ եմ այս մեկ տարվա ընթացքում մեր աշխատանքի տեմպերից:

 

–   Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում:


–   Մեր առաջնային նպատակներից է զարգացնել նոր ընկերությունների գործունեությունը,  որոնց հետ սկսել ենք աշխատել: Հնարավոր է, որ մյուս տարի՝ ռազմավարորեն շեշտադրելով որակյալը, մեր գործընկերների թիվը կրկնապատկել (ներկայումս ութն են): Հունվարին պայմանագրեր են սպասվում մի շարք խոշոր ընկերությունների հետ, և Med-Practic-ն առաջինը կիմանա մեր նորությունների մասին:

 

Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սեմինարը Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը

Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սեմինարը

 

 
–   Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել հայաստանյան դեղագործական շուկան:


–   Ուզում եմ տեսնել առողջ մրցակցություն, առաջին հերթին՝ էթիկական նորմերի պահպանում, որ դեղամիջոցների նշանակման հիմնական մոտիվացիան միտված լինի հիվանդին արդյունավետ, անվնաս, հնարավորինս մատչելի բուժմամբ ապահովելուն: Հայաստանի դեղագործական էթիկական շուկան հնարավորություն կստեղծի նաև սեփական դեղորայքը դուրս բերելու միջազգային շուկա:

 
–   Այսինքն՝ պլանավորում եք նաև Հայաստանի արտադրա՞նքը դրսում ներկայացնել:


–   Ինչու ոչ: Եթե այդպիսի ցանկություն լինի արտադրողների կողմից, մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր տեսակի հնարավորությունները: Մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք նաև Հայաստանում արտադրություն դնելու հնարավորությունները:


–   Ձեր մաղթանքները՝ Նոր տարվա շեմին:


–   Ուզում եմ մեր ընկերության անունից շնորհավորել բոլոր բժիշկների գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը: Մենք խոսեցինք խնդիրներից, որոնք առկա են շուկայում, ավելացնեմ, որ մեր բժիշկներն իսկական հերոսներ են: Հաջողություններ եմ մաղթում նաև Med-Practic թիմին, որի հետ մենք պլանավորում ենք շարունակել մեր ջերմ համագործակցությունը:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում
Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում

Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...

Դեղաբանի մոտ
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը

Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝  պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...

Դեղաբանի մոտ
«Նիկոմեդը» Հայաստանում փոխում է իր անունը` «Տակեդա»
«Նիկոմեդը» Հայաստանում փոխում է իր անունը` «Տակեդա»

Երևան, 2013 թ. ապրիլի 4. «Նիկոմեդ» ընկերությունը հայտարարում է 2013 թ. ապրիլից Հայաստանում Ներկայացուցչության անվանափոխության մասին...

Իրադարձություններ Հայաստանում Դեղագործական շուկան Հայաստանում
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության...

Դեղագործական շուկա Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ