Դեղագործական ընկերություններ
«Նիկոմեդը» Հայաստանում փոխում է իր անունը` «Տակեդա»
Երևան, 2013 թ. ապրիլի 4. «Նիկոմեդ» ընկերությունը հայտարարում է 2013 թ. ապրիլից Հայաստանում Ներկայացուցչության անվանափոխության մասին:
Այսուհետ ընկերութունն իր գործունեությունը կծավալի նոր անվան ներքո՝ «Տակեդա Ավստրիա ԳմբՀ», այդ կերպ իրականացնելով Տակեդա և Նիկոմեդ ընկերությունների միացման գործընթացը, որն սկսվել է 2011 թ. վերջին:
Բոլոր արարողակարգերը, որոնք կապված են Հայաստանում ընկերության վերանվանման գործընթացի հետ, պլանավորվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ: Անվանափոխությունը ազդեցություն չի ունենա հիվանդների համար դեղամիջոցների հասանելիության, գործնական համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարման վրա: Դրանք բոլորը կիրականացվեն ընկերության բարձր գործնական հեղինակությանը համապատասխան, որը հաստատվել է Հայաստանի շուկայում արդյունավետ աշխատանքի ավելի քան տասնամյա պատմությամբ:

Տակեդա ընկերությունն այսօր ներկայացված է աշխարհի ավելի քան 70 երկրներում
և դեղագործական ընկերությունների համաշխարհային վարկանիշում
զբաղեցնում է 12-րդ տեղը:
Նոր անվանումը կներկայացվի դեղամիջոցների փաթեթների վրա՝ համապատասխան օրգանների կողմից կարգավորվող փոփոխությունների հաստատման համաձայն: Որոշ ժամանակ Հայաստանում դեռևս կշրջանառվեն ավելի վաղ գրանցված Նիկոմեդ ընկերության լոգոտիպի և անվանման ներքո դեղամիջոցների փաթեթներ:
2015 թ. պլանավորվում է ավարտին հասցնել փաթեթների վերանվանման գործընթացը:
Տակեդա ընկերությունը իր նոր որակով պահպանում է նվիրվածությունը հայաստանյան շուկային և շարունակում զբաղեցնել կոորպորատիվ մշակույթի անբաժանելի մաս կազմող ակտիվ սոցիալ-պատասխանատու դիրքը:
«Նիկոմեդ և Տակեդա» ընկերությունների միացումը աճի և զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում մեզ: “Ես վստահ եմ, որ այդ փոփոխությունները դրական կգնահատեն ինչպես գործընկերները, այնպես էլ հիվանդներն ու բժիշկները, ում համար մենք աշխատում ենք: Մենք փոխում ենք անունը՝ շարունակելով հավատարիմ մնալ մեր ստեղծած արժեքներին և ավանդույթներին։ 2013 թ. Համար մեր առաջնահերթ խնդիրները մնում են անփոփոխ: Մենք ոչ միայն կշարունակենք արդյունավետ և պատասխանատու բիզնես վարել ու հոգ տանել անձնակազմի զարգացման համար, այլև կաջակցենք նոր սոցիալական ծրագրերի և կիրականացնենք բարեգործական նախաձեռնություններ, որոնք արդեն իսկ իրականացնում ենք»,- նշել է Հայաստանում «Տակեդա Ավստրիա ԳմբՀ» ՀՀ ներկայացուցչության ղեկավար Արամ Մաշուրյանը։
Takeda Pharmaceutical Company Limited-ը 9,6 միլիարդ եվրոյի դիմաց Նիկոմեդ-ի ձեռքբերման գործարքի կատարման մասին հայտարարել է 2011 թ. սեպտեմբերի վերջին: Այդ կերպ Նիկոմեդ ընկերությունը դարձավ մասնաճյուղային կառույց, որը գտնվում է Տակեդա -ի սեփականության ներքո: Միավորման գործընթացը Հայաստանում, որտեղ Տակեդա-ն ավելի վաղ ներկայացված չի եղել, անհրաժեշտ իրավական միջամտությունների ռեբրենդինգի անցկացման հետ կապված անցումային շրջան էր:
Տակեդա ընկերությունն իր ջանքերը կենտրոնացնում է ուռուցքաբանական, սրտաբանական և գաստրոէնտերոլոգիական, կենտրոնական նյարդային համակարգի ախտաբանության, նյութափոխանակության, ինչպես նաև բորբոքային և ռեսպիրատոր հիվանդությունների բուժման մեջ: Ավելի մանրամասն տեղեկություն Տակեդա ընկերության վերաբերյալ հասանելի է www.takeda.com կայքում:
Լրացուցիչ տեղեկության համար կարող եք դիմել.
«Տակեդա Ավստրիա ԳմբՀ» ՀՀ ներկայացուցչություն:
Հեռ.՝ +374 10 51 48 82
07.05.2013 Կարդացեք նաև
Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...
13.03.2014
Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝ պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...
17.01.2014
«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...
22.12.2013
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության...
25.02.2007
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYVfF2mH' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ