Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Խրատներ, խորհուրդներ

Խորհուրդներ երիտասարդբերին` Չինաստանի ամենահարուստ մարդուց. tert.am

Խորհուրդներ երիտասարդբերին` Չինաստանի ամենահարուստ մարդուց. tert.am

Սեուլում կայացած համաժողովի ժամանակ երիտասարդը հարցրել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մային, ում կարողությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, թե ինչ կաներ նա, եթե 25 տարեկան լիներ և նոր-նոր սկսեր իր բիզնեսը:

AdMe.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է պատասխանել Ասիայի ամենաթանկարժեք ինտերնետ-ընկերության հիմնադիրը, ով ժամանակին չէր կարողացել «ստանալ նույնիսկ Kentucky Fried Chicken ռեստորանի մենեջերի օգնականի աշխատանքը»: Ջեք Ման մի շարք խորհուրդներ է ներկայացրել երիտասարդներին:

1.  Հնարավորություններ փնտրեք: Հնարավորություններ կան ամենուր: Այժմ բոլորն ասում են, որ համացանցը ապագան է: 10 տարի առաջ համացանցը հոյակապ տիրույթ էր, քանի որ շատ բան չգիտեին դրա մասին, իսկ այժմ համացանցում բարդ է, քանի որ բոլոր խելացի մարդիկ այնտեղ են: Դուք պետք է դուրս գաք իրական հատվածներ:

2.   Կիրառեք տեխնոլոգիաները: Եթե ցանկանում եք ռեստորան բացել, տեխնոլոգիաներ կիրառեք, որպեսզի այն յուրահատուկ դարձնեք, տարբերվեք բոլորից, եղեք տարբեր:

3.   Լայն մտածեք: Մտածեք «հակառակ ուղղությամբ»: Երբ բոլորը համամիտ են ինչ-որ բանի հետ, մեկ րոպե մտածեք. «իսկ դա ճի՞շտ է»: Երբ բոլորը դեմ են ինչ-որ բանի, կրկին մտածեք. «գուցե նրանք ճիշտ չեն, գուցե այստեղ հնարավորություն կա»:

4.   Մի անհանգստացեք: Եթե 25 տարեկան եք, մի անհանգստացեք: Ձեր թույլ տված յուրաքանչյուր սխալ մեծ ձեռքբերում է ձեզ համար:

5.   Մի շտապեք: Ես ինձ համար հետևյալ ծրագիրն եմ գծել, որը ներկայացրել եմ նաև երիտասարդներին: Մինչև 20 տարեկանն ուսանող եղեք, սովորեք ինչ-որ բան: Մինչև 30 տարեկանը հետևեք ինչ-որ մեկին: Ուժերը փորձեք ոչ մեծ ընկերությունում: 30-40 տարեկանում աշխատեք ինքներդ ձեզ համար, եթե իսկապես ցանկանում եք ձեռներեց դառնալ: 40-50 տարեկանում արեք այն, ինչ ձեզ մոտ լավ է ստացվում: Մի փորձեք վազել ինչ-որ այլ բանի հետևից: 50-60 տարեկանում աշխատեք երիտասարդների հետ: Նրանք կարող են շատ բան անել ձեզանից ավելի լավ: Սովորեցրեք նրանց և այդպիսով ներդրում արեք: 60-ից հետո ժամանակը ծախսեք ձեզ վրա, հանգստացեք:

6.   Սխալվեք: Իմ խորհուրդը երիտասարդներին` բավականին սխալներ արեք: Դուք կընկնեք և կբարձրանաք: Վայելեք այդ ընթացքը, ձեր երիտասարդությունն ու կյանքը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ