Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Խրատներ, խորհուրդներ

20 արտահայտություն, որ ցանկալի է հիշել յուրաքանչյուր օր. wordpress.com

20 արտահայտություն, որ ցանկալի է հիշել յուրաքանչյուր օր. wordpress.com

Նա, ով չի կարող օրվա 2/3-ը տնօրինել անձամբ իր ուզածով, պետք է ստրուկ կոչվի։ Ֆրիդրիխ Նիցշե
   

Ի՞նչ իմաստ ունի մտածող մարդու վարձել, հետո ցուցումներ տալ, թե նա ինչ անի։ Մտածող մարդուն վարձում ենք, որ նա ասի, թե մենք ինչ անենք։ Սթիվ Ջոբս
   

Նա, որ ուզում է իր աշխատանքի արդյունքներն անմիջապես տեսնել, պիտի կոշկակար դառնա։ Ալբերտ Էյնշտեյն
   

Միշտ ընտրեք ամենադժվարին ճանապարհը. այդտեղ մրցակիցներ չեք ունենա։ Շառլ դը Գոլ
   

Ուշացումով ընդունված ճիշտ որոշումը սխալ որոշում է։ Լի Յակկոկա
   

Եթե համարում եք, որ կրթությունը թանկ է, փորձեք ճշտել, թե ինչ արժե անգրագիտությունը։ Ռոբերտ Կիոսակի
   

Եթե հարուստ դառնալը Ձեր միակ նպատակն է, երբեք չեք հասնի դրան։ Ջոն Դևիսոն Ռոկֆելլեր
   

Փողը ձեզ ավելի երջանիկ չի դարձնի։ Հիմա ես 50 միլիոն ունեմ ու նույնքան երջանիկ եմ, որքան այն ժամանակ, երբ 48 միլիոն ունեի։ Առնոլդ Շվարցենեգեր։
   

Մարդիկ չեն ուզում հարուստ լինել։ Նրանք ուզում են մյուսների՛ց հարուստ լինել։ Ջոն Ստյուարդ Միլլ
   

Մի ասա, թե աշխատում ես։ Ցույց տուր՝ որքան ես վաստակել։ Թոմաս Ռոբերտ Դյուար
   

Ով ամբողջ օրն աշխատում է, ժամանակ չունի փող վաստակելու։ Ջոն Դևիսոն Ռոկֆելլեր
   

Հաջողության դեղատոմսը. սովորեք, քանի դեռ մյուսները քնած են, աշխատեք, քանի դեռ ուրիշները անգործ վայելում են, պատրաստվեք, քանի դեռ մյուսները խաղում են, երազեք, քանի դեռ մյուսներն ընդամենը ցանկանում են։ Ուիլյամ Ա.Ուարդ
   

Վաղուց հայտնի է, որ մարդկանց 20%-ը կատարում է աշխատանքի 80%-ը։ Վերջերս պարզվեց նաև, որ մարդկանց 80%-ը համարում է, որ ինքը մտնում է այն 20%-ի մեջ։ Անհայտ հեղինակ
   

Մարդկանց համոզել` ձեռք բերելու իրենց իսկ համար անկարևոր բան, ինչի համար նաև գումար չունեն, ընդամենը տպավորություն գործելու նրանց վրա, ում դա ամենևին հետաքրքիր չէ, այսօր այս խաբեությունն, իրոք, վիրտուոզ մակարդակի է հասել։ Վիկտոր Պապանեկ
   

Ինչ նպատակ էլ ունենաք, կարող եք հասնել դրան, եթե նաեւ ջանք թափեք։ Օփրա Ուինֆրի
   

Ես կնախընտրեի հարյուր մարդու ջանքից 1% եկամուտ ստանալ, քան 100% եկամուտ՝ միայն իմ սեփական ջանքից։ Ջոն Դևիսոն Ռոկֆելլեր   

 

Շուկաները կայուն չեն։ Ներդրում արեք Ձեր մեջ։ Միխայիլ Բառշևսկի
   

Կարևոր չէ՝  կարծում եք` կարող եք, թե` չեք կարող. միևնույն է, դուք ճիշտ եք։ Հենրի Ֆորդ
   

Դուք ամեն ինչ կունենաք, եթե չմտածեք, թե ում են հասնելու Ձեր վաստակի դիմաց պարգևները։ Բենժամին Ֆրանկլին
   

Ես ավելի շուտ կվարձեի էնտուզիազմ ունեցող մարդու, քան նրան, որ ամեն ինչ գիտի։ Ջոն Դևիսոն Ռոկֆելլեր

 

Սկզբնաղբյուր. wordpress.com
Լուսանկարը. youtube.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ