Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Խրատներ, խորհուրդներ

Երբ ծերանաք, Դուք անպայման կփոշմանեք այս ամենօրյա սխալների համար. mediamag.am

Երբ ծերանաք, Դուք անպայման կփոշմանեք այս ամենօրյա սխալների համար. mediamag.am

20 ստանդարտ սխալ, որ 99% դեպքերում կատարում են մարդիկ և նույնիսկ չեն էլ նկատում, թե որքան են դրանք քայքայում մեզ և մեր կյանքը.

1. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չափից շատ ժամանակ եք անցկացրել հեռուստացույցի առջև, նայելով անվերջանալի սերիալներ, հաղորդումներ և ռեալիթի շոուներ։

2. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ գլխավոր առաջնահերթություն եք դարձրել կյանքը վիրտուալ աշխարհում՝ սոցիալական ցանցերում, խաղերում և այլն։

3. Դուք կփոշմանեք, որ չեք վարել առողջ ապրելակերպ, թույլատրելով Ձեր սովորույթներին ղեկավարել Ձեզ։

4. Կփոշմանեք, որ քիչ եք ուսումնասիրել և վայելել իրական աշխարհի գեղեցկությունը՝ անցկացնելով Ձեր կյանքն առօրյա շտապողականության մեջ։

5. Կփոշմանեք այն բանի համար, որ քիչ եք հավատացել և չեք ձգտել ավելին իմանալու։

6. ...Որ հազվադեպ եք դիմավորել արևածագը և հրաժեշտ տվել արևամուտին՝ արդարանալով ժամանակի սղությամբ։

7. ...Որ եղել եք չափազանց կաշկանդված, սարսափած, լուրջ և համապատասխանել եք «ճիշտ», «արժան», «հաջողակ» ընդհանուր ընդունված նորմերին։

8. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չափից շուտ եք մեծացել և երբեմն թույլ չեք տվել երեխայություններ՝ թեկուզ 40 տարեկանում։

9. Կփոշմանեք, որ քիչ և վատ եք ընկերություն արել։ Չեք գնահատել Ձեր ընկերներին և քիչ եք նրանց հետ ժամանակ անցկացրել։

10. Կփոշմանեք, որ չափազանց նեղացկոտ, քենախնդիր և կասկածամիտ էիք։

11. ...Որ շատ քիչ էիք շփվում Ձեր ընտանիքի, երեխաների և հարազատների հետ։ Շատ էիք բարկանում նրանց վրա։ Եվ քիչ եք նրանց սիրո խոսքեր ասում։

12. ...Որ քիչ եք ծիծաղել, ուրախացել։

13. ...Որ չափից շատ ցավալի եք ընդունել այլ մարդկանց արարքներն ու խոսքերը։

14. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չեք զարգացրել Ձեր մանկական տաղանդը և մոռացել եք մանկական երազանքների և հետաքրքրությունների մասին։

15. Կփոշմանեք, որ քիչ եք ճանապարհորդել և ճանաչել աշխարհը։

16. ...Որ շատ բաներից եք վախեցել։

17. ...Որ կասկածել եք և թեագնահատել եք Ձեզ և Ձեր ընդունակությունները, շատ բաների ուղղակի չեք խիզախել։

18. Դուք կփոշմանեք, խելագարություններ քիչ եք Ձեզ թույլ տվել։

19. ...Որ նյութականով շատ եք տարված եղել։ Որ չափազանց շատ կյանք, ջանք, եռանդ, առողջություն եք ծախսել այս կամ այն իրը ձեռք բերելու համար։

20. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չեք ասել գլխավորը…

Սկզբնաղբյուր. mediamag.am
Լուսանկարը. www.megamedportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ