Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Խրատներ, խորհուրդներ

Ամեն ինչ աշխարհում իր երաժշտությունն ունի. հնդկացի ժողովրդի իմաստուն մտքերը. tert.am

Ամեն ինչ աշխարհում իր երաժշտությունն ունի. հնդկացի ժողովրդի իմաստուն մտքերը. tert.am

Եվրոպացի ծովագնացները սխալմամբ այդ ժողովրդին «հնդկացիներ» են կոչել՝ նրանց շփոթելով Հնդկաստանի բնակիչների հետ: Հնդկացիները, որոնց եվրոպացիները հետամնաց, վայրի ցեղ են համարել, ապրել են բնության հետ ներդաշնակ կյանքով: Այդ ժողովրդի իմաստնությունը շատ խորն է, այն պարփակված է բնության և մարդկության ամբողջականությամբ:

 

Cluber.com-ը ներկայացնում է հնկացիների կարճ և բովանդակալից մտքերի ընտրանին:

 

  1. Հոգին ծիածան չի ունենա, եթե չթրջվի արցունքներով:

  2. Սեփական հոգու ճիչը լսելու համար լռակյաց օրեր են անհրաժեշտ:

  3. Նա, ով լռում է, երկու անգամ ավելին գիտի նրանից, ով անընդհատ խոսում է:

  4. Լավ մարդը միայն լավ նախանշաններ է տեսնում:

  5. Մինչ որևէ մեկին քննադատելը ձեր թողած հետքերի´ն նայեք:

  6. Ոչ միշտ է թշնամին թշնամի, իսկ ընկերը՝ ընկեր:

  7. Եթե նկատել ես, որ սատկած ձիու թամբին ես նստած, իջի´ր:

  8. Ամեն ինչ աշխարհում իր երաժշտությունն ունի:

  9. Ճիշտ պահին ասված խոսքը նշան բռնած կացնի հարվածից ուժեղ է դիպչում:

  10. Նույնիսկ սատկած ձուկը կարող է գետի հունով ընթանալ:

  11. Եթե ասելիք ունեք, բարձր կանգնեք, որ տեսանելի լինեք:

  12. Գորտը չի խմում այն լճակի ողջ ջուրը, որտեղ բնակվում է:

  13. Ասա´ ինձ, և ես կմոռանամ, ցո´ւյց տուր ինձ, և ես չեմ հիշի, ներգրավի´ր ինձ մասնակցության մեջ, և ես կհասկանամ:

  14. Յուրաքանչյուր մարդու ներսում անընդհատ պայքարի մեջ են չարն ու բարին, և հաղթում է նա, որին դու սնում ես:

  15. Երբ արմատախիլ կարվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կբռնեն վերջին թռչունին, միայն այնժամ կհասկանաք, որ փողը չի´ կարելի ուտել:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ