Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Խրատներ, խորհուրդներ

16 դառը ճշմարտություն, որոնք մարդուն ավելի ամուր են դարձնում. tert.am

16 դառը ճշմարտություն, որոնք մարդուն ավելի ամուր են դարձնում. tert.am

Դառը ճշմարտությունների ցանկ, որը կարդալուց հետո հասկանալի է դառնում, որ կյանքը հեշտ զբոսանք չէ, սակայն հենց  փորձությունների գնով են մարդիկ առավել ուժեղ դառնում: Այս մասին հաղորդում է cluber.com-ը:

  1. Կյանքն, ինքնին, բավականին բարդ գործընթաց է, և միայն մեծ ջանքերն են մարդկանց երջանկություն բերում:

  2. Ամեն ինչ չէ, որ հաջողվում է, և որքան շուտ դա հասկանաք, այնքան արագ ոտքի կկանգնեք:

  3. Կան այնպիսի բաներ, որոնց մասին դուք չգիտեք: Դուք դադարում եք սովորել այն ժամանակ, երբ դադարում եք ապրել:

  4. Վաղը կգա, սակայն ոչ բոլորի համար, այդ իսկ պատճառով ձեր ժամանակը հնարավորինս ճիշտ կառավարեք:

  5. Շատ բաներ դուք պարզապես ընդունակ չեք կառավարել, և անիմաստ է ամբողջ ներուժը ծախսել մի բանի վրա, որը չեք կարող անել:

  6. Հասարակ տեղեկատվությունն իրական գիտելիք չի համարվում, այն գալիս է փորձի հետ: Որպեսզի դասեր քաղեք, դուք ինքներդ պետք է փորձության միջով անցնեք:

  7. Դուք չեք կարող հաջողակ լինել, եթե արժեքներ չունեք: Մի´ պայքարեք հաջողակ լինելու համար, աշխատեք գնահատել սովորել:

  8. Ինչ-որ մեկը միշտ կունենա ավելին, քան դուք: Կարևոր չէ, թե որքան ունեք, կարևոր է, որ անընդհատ ձգտեք ավելին ունենալ:

  9. Դուք չեք կարող փոխել անցյալը, սակայն կարող եք կանգ առնել, վերարժեւորել անցյալը և փոխել ավարտը:

  10. Միակ մարդը, ով կարող է ձեզ երջանիկ դարձնել, դուք եք: Ձեր երջանկությունն արմատավորվում է ինքներդ ձեր անձի հանդեպ տածած վերաբերմունքից:

  11. Միշտ կլինեն մարդիկ, ովքեր չեն համակրի ձեզ, դուք չեք կարող ամեն մեկի համար արժեք ներկայացնել: Թե ինչ կասեն ուրիշները ձեր անձի մասին, ոչինչ չարժի, ի տարբերություն նրա, թե ինչ եք մտածում դուք ձեր մասին:

  12. Դուք չեք կարող մշտապես ստանալ այն, ինչ ցանկանում եք, սակայն եթե շատ ցանկանաք, կունենաք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է:

  13.  Կյանքում ունենում եք այն, ինչին ձգտել և ջանացել եք, եթե ցանկանում եք հարուստ և հաջողակ լինել, սովորեք գնահատել:

  14.  Լավ ընկերները գալիս և գնում են, սակայն ոմանք միշտ ձեր կողքին կմնան, և դրանք այն մարդիկ են, ում պետք է գնահատել:

  15.  Ամեն օր զբաղվելով միևնույն բանով՝ դուք արգելակում եք ձեր զարգացումը, ձեր աճը երևում է այն ժամանակ, երբ դուք փոխում եք ձեր կյանքը:

  16.  Դուք երբեք լիարժեք վստահ չեք լինի ցանկացած նոր բան սկսելուց առաջ և, փորձելով նորը, երբեք առաջին իսկ վայրկյանից հարմարավետ չեք զգա ձեզ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ