Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Խրատներ, խորհուրդներ

Երկար ճանապարհն սկսվում է առաջին քայլից. ճապոնական իմաստնության պատառիկներ

Երկար ճանապարհն սկսվում է առաջին քայլից. ճապոնական իմաստնության պատառիկներ

Ճապոնական առեղծվածային և հետաքրքիր մշակույթի մասին կարելի է անվերջ խոսել: AdMe.ru-ն ներկայացնում է ճապոնական ասացվածքների մի շարք:

  1. Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա չարժի այդ պատճառով անհանգստանալ, իսկ եթե այն լուծում չունի, անհագստանալը, պարզապես, անիմաստ է:

  2. Մտածի´ր, որոշու´մ կայացրու, իսկ վճիռն ընդունելուց հետո այլևս մի´ մտածիր:

  3. Մի´ պահիր գնացողին, մի´ վանիր եկողին:

  4. Արագը դանդաղի առանց ընդմիջումների տարբերակն է:

  5. Ավելի լավ է՝ լինել լավ մարդու թշնամին, քան վատ մարդու ընկերը:

  6. Նա, ով ամեն գնով մտածում է բարձրանալու մասին, աստիճան է հնարում:

  7. Ամուսինն ու կինը պետք է աչքերի և ձեռքերի նման լինեն՝ երբ ձեռքերն են ցավում, աչքերն են արտասվում, իսկ երբ աչքերում արցունքներ կան, ձեռքերն են սրբում:

  8. Արևը չի´ ճանաչում ճշմարիտ մարդկանց, արևը չի´ ճանաչում դավաճաններին, արևը լուսավորում է՝ առանց որևէ մեկին տաքացնելու ակնկալիքի: Ինքն իրեն գտածը նման է արևի:

  9. Երկար ճանապարհն սկսվում է առաջին քայլից:

  10. Ով խմում է, չգիտի գինու վնասի մասին, ով խմում է, չգիտի գինու օգտակարության մասին:

  11. Գեղեցիկ ծաղիկները լավ բերք չեն տալիս:

  12. Դժբախտությունը, ինչպես պատռված հագուստը, պետք է տանը թողնել:

  13. Եթե կա սեր, ապա ժանտախտի ցանը նույնքան գեղեցիկ է, որքան թշիկների փոսիկները:

  14. Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել 3 ցրտաշունչ ձմռան ամիս:

  15. Երբ ճյուղեր ես նկարում, պետք է լսել քամու շունչը:

  16. Յոթ անգամ ստուգիր՝ մինչև որևէ մեկի մասին կասկած հայտնելը:

  17. Հաղթանակը բաժին է հասնում նրան, ով կես ժամ ավել է դիմանում, քան իր հակառակորդը:

  18. Չիմանալն ամոթ է մեկ վայրկյան, իսկ չհարցնելը՝ ողջ կյանքում:

  19. Խորը գետերն անձայն են հոսում:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ