Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը տարածաշրջանում առաջինը ստացել է ISO 7101:2023 ստանդարտը

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը տարածաշրջանում առաջինը ստացել է ISO 7101:2023 ստանդարտը

Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հավաստագրվել է «ISO 7101:2023 «Որակի կառավարման համակարգեր առողջապահական կազմակերպությունների համար. Պահանջներ» ստանդարտի համաձայն՝ դառնալով Անդրկովկասում առաջին բժշկական կենտրոնը, որը հաջողությամբ ստացել է հավաստագիր։

 

ISO 7101:2023-ի հիմքում ընկած է ISO 9001:2015 ստանդարտի բովանդակությունը, սակայն ISO 7101:2023-ը հատուկ մշակված է առողջապահական կազմակերպությունների համար` ապահովելու կառավարման մեթոդների ամբողջական համապատասխանություն բժշկական հաստատությունների կարիքներին: «Սլավմեդը» հաջողությամբ ներդրել է նաև  ISO 9001:2015 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» համընդհանուր ճանաչում ունեցող ստանդարտը, որն ուղղված է կառավարման գործընթացների օպտիմալացմանը։ Այս երկու ստանդատրների ներդրման համար համապատասխան ընթացակարգերով սահմանված աուդիտը «Սլավմեդն» անցել է 2024 թվականի նոյեմբերին և դարձել տարածաշրջանի միակ բժշկական կենտրոնը, որը միաժամանակ ներդրել է այս երկու կարևորագույն միջազգային ստանդարտները։