Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի երկարատև բուժումների արդյունքում հղիացել և երեխա է ունեցել:

 

Հղիությունը մինչև 34 շաբաթականն առանց լուրջ խնդիրների է անցել. կնոջ վիճակը կտրուկ վատացել է, բարձրացել է զարկերակային ճնշումը, հղին գանգատվել է մարմնի ցավից և թուլությունից: Կատարված հետազոտություններն անսպասելիորեն արյունաբանական լուրջ հիվանդության՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզի կասկած են առաջացրել:

 

Անմիջապես Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը՝ Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Իննա Բաղդասարյանի հետ՝ Անզգայացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ կյանքի ցուցումով կեսարյան հատում է կատարել։ Լալա Բախտիկյանն անմիջապես տեղափոխվել է Արյունաբանական կենտրոն, որտեղ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել, ի դեպ՝ Հայաստանում առաջին անգամ մեծահասակի:

 

Ծնողները փոքրիկին իրենց կորցրած որդու անունով են կոչել՝ Ռաֆիկ՝ վստահ, որ նա կրկին ապրելու ուժ է տալու իրենց:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ