Լուրեր
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա, հղիության հենց սկզբից այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն՝ տնօրեն Անդրանիկ Պողոսյանի մոտ: Բժիշկը վստահեցրել էր, որ ամեն ինչ կարվի, որպեսզի հղիությունը պահպանվի և հասնի բարեհաջող ավարտին: Նախ կատարվել են անհրաժեշտ բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները, գնահատվել են բոլոր ռիսկերը, նեղ մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է հղիության հետագա վարման մարտավարությունը: Երիկամային խնդիրները կանխարգելելու նպատակով հղին մշտական կապի մեջ է եղել փոխպատվաստումն իրականացրած բուժհաստատության՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկների և «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեֆրոլոգ Կարինե Իսրայելյանի հետ: Համատեղ աշխատանքի, մասնագիտական մեծ ներուժի շնորհիվ հնարավոր է եղել հղիությունը հասցնել մինչև 30 շաբաթական, որից հետո որոշվել է կատարել կեսարյան հատում: Որքան ռիսկային էր հղիության ընթացքը, նույնքան ռիսկային էր նաև վիրահատությունը: Այն իրականացրել են ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Խաչատրյանը, անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կարինե Պետրոսյանը: Ծնվել է 1կգ 650 գրամ քաշով, 40 սմ հասակով աղջիկ: Հաշվի առնելով, որ փոքրիկը ծնվել է ժամանակից շուտ, փոքր քաշով՝ տեղափոխվել է նորածնային բաժանմունք, որտեղ հսկողությունն իրականացրել է բաժանմունքի նեոնատոլոգ Արուսյակ Այվազյանը: Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ իրականացվել են նորածնի կյանքի և առողջության պահպանմանն ուղղված անհրաժեշտ միջամտությունները:
Այս դեպքը եզակի է իր տեսակով, քանի որ հաճախ երիկամային խնդիրների, հատկապես փոխպատվաստման դեպքում հղիությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ընդհուպ՝ կյանքի սպառնալիք դառնալ:
Սակայն բժիշկների ճիշտ կողմնորոշման, գրագետ թիմային աշխատանքի, բժշկական կենտրոնի լուրջ հնարավորությունների շնորհիվ հղիությունը ցանկալի ավարտին է հասցվել: Մայրիկը և բալիկը ողջ և առողջ տուն են գնացել:
11.09.2024 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYhbWIGe' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ