Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Լուրեր

Կլինիկական դեպք․ աուտոիմուն թիրեոդիտի հազվադեպ հանդիպող դեպք. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք․ աուտոիմուն թիրեոդիտի հազվադեպ հանդիպող դեպք. armeniamedicalcenter.am

Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ: Բուժառուն գանգատվում էր արտահայտված խեղդման զգացումից, սրտխփոցից, հևոցից: Գոյացությունն առաջացնում էր պարանոցի արտահայտված դեֆորմացիա: Իրականացվեց պարանոցի և կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա՝ ն/ե կոնտրաստրավորմամբ։ Արդյունքում հայտնաբերվեց վահանագեղձի երկու բլթերի արտահայտված մեծացում՝ աջ բիլթ՝ 7,2 * 5,8 * 12,0 սմ, ձախ բիլթ՝ 3,8 * 3,6 * 9,0 սմ։ Բլթերն ունեին հարթ, հստակ արտաքին եզրեր՝ առանց անմիջական ներաճի: Առկա էր նաև շնչափողի լուսանցքի դեֆորմացիա, նեղացում՝ C7- TH1 մակարդակում:

 

Կատարվել է բիոպտատի բջջաբանական քննություն: Բուժառուի զննման և հետազոտությունների հիման վրա ախտորոշվել էր Հաշիմոտոյի աուտոիմուն թիրեոիդիտ, խպիպ V աստիճան, առաջնային հիպոթիրեոզ:

 

Բուժառուին անհրաժեշտ էր վիրահատական միջամտություն: Իրականացվել է թիրեոիդէկտոմիա՝ ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունն իրակացրել է Ա. Ռ. Նալբանդյանը (օգնականներ՝ Գ. Հ. Սիմոնյան, Ժ. Ն. Նիկոլայան):

 

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների: Բուժառուն դուրս է գրվել հետվիրահատական չորրորդ օրը` բավարար վիճակում:

 

Եթե բուժառուն չվիրահատվեր, գեղձի աստիճանական մեծացման արդյունքում ավելանալու էր շնչափողի սեղմումը՝ վատացնելով շնչառությունը: Շնչափողի  երկարատև սեղմումը կարող էր առաջացնել նաև նրա անվերադարձելի դեֆորմացիա, այնուհետև` տրախեոմալյացիա (դեֆորմացված հատվածի փափկացում, ընդհուպ մինչև թափածակում, ինչը բավականին լուրջ խնդիր է): Բացի այդ, բուժառուն մշտապես պետք է ստանար բարձր դեղաչափերով փոխարինող թերապիա, իսկ  վիրահատության շնորհիվ դեղերն այսուհետև ստանալու է փոքր և նվազող դեղաչափ:

 

Նման դեպքերում հարկ է զգոն և ուշադիր լինել. անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի, հետազոտվել և, անհրաժեշտության դեպքում, ժամանակին վիրահատվել՝ հետագա բարդություններից խուսափելու համար: