Լուրեր
Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը: Վիրահատությունը կատարել է Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը։
Բաժանմունքի վիրաբույժ Տիգրան Ադամյանը NEWS.am Medicine-ին հայտնել է, որ պացիենտը «Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել որովայնի ձախ մասի ցավով։ Կոնտրաստային համակարգչային տոմոգրաֆիայով հայտնաբերվել է փայծաղային զարկերակի անևրիզմալ լայնացում՝ 6 սմ չափով:
Ի՞նչ է փայծաղային զարկերակի անևրիզմը և ինչո՞ւ է այն վտանգավոր
Անևրիզմը զարկերակի բացվածքի տեղային լայնացումն է՝ զարկերակի պատի փոփոխությունների կամ վնասման հետևանքով: Փայծաղային զարկերակի այսպիսի լայնացումը բավական հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է, բայց նաև բավական վտանգավոր՝ պատռվելու վտանգի պատճառով, մանավանդ, երբ լայնացումը մեծ է:
Փայծաղային զարկերակի անևրիզմի հանկարծակի պատռման դեպքում որովայնի խոռոչում ուժեղ արյունահոսություն է սկսվում, որը կարող է հանգեցնել մահվան:
Փայծաղային զարկերակի անևրիզմի բուժումը
Փայծաղային զարկերակի անևրիզմը բուժվում է վիրահատական եղանակով: Խոշոր անևրիզմների դեպքում, սովորաբար, կատարվում է բաց կամ լապարոսկոպիկ վիրահատություն՝ փայծաղի հեռացմամբ, իսկ որոշ դեպքերում՝ հարակից այլ օրգանների հեռացմամբ ևս։ Վերջերս լայնորեն տարածված է նաև էնդովասկուլյար էմբոլիզացիայի եղանակը, սակայն դրա կիրառումը միշտ չէ, որ հնարավոր է՝ անևրիզմի չափերի և տեղակայման պատճառով։
Փայծաղի պահպանում. ինչու՞ է դա կարևոր
Փայծաղը անչափ կարևոր օրգան է մարդու իմունային համակարգի անխափան աշխատանքի համար։ Փայծաղը մեր լիմֆոցիտների՝ իմունային բջիջների, ինչպես նաև հակամարմինների աղբյուրն է, որոնք պատասխանատու են վարակների դեմ մեր օրգանիզմի պայքարելու համար:
Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Նաիրի ԲԿ-ում որոշել են կատարել նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահատություն՝ փայծաղի պահպանմամբ։ Ինչը և հաջողությամբ իրականացվեց։
«Փայծաղային զարկերակի անևրիզմը, որը սնվում էր հիմնական զզարկերակից, հատվել և հեռացվել է կարող սարքերի միջոցով: Եվ որ ամենակարևորն է, կատարվել է օրգանապահպան վիրահատություն՝ հիվանդի համար նվազ տրավմատիկ եղանակով: Հիվանդը ներկայում գտնվում է Նաիրի ԲԿ-ում՝ բժիշկների հսկողության տակ»,- ասել է Տիգրան Ադամյանը։
30.04.2024 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ