Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի բժշկական կենտրոն՝ ՄՄԱՊԳՀԿ, և բժիշկ՝ ի դեմս պրոֆեսոր Արմեն Բլբուլյանի։
Կնոջ համար կարևոր էր պահպանել արգանդը, քանի որ ապագայում երեխա ունենալու փափագ ուներ։ Նման բարդ վիճակներում օրգանապահպան միոմէկտոմիաները պահանջում են հմուտ տեխնիկա, իսկ բժշկության մեջ շատ քիչ է լինում, երբ պետք է 100 տոկոս վստահությամբ միջամտության տեսակի և ելքի ընտրություն կատարել:
Կնոջ մոտ միոմայի չափերը մեծ էին՝ մոտավորապես 20*18 սմ, ինչը համապատասխանում է 4,5 ամսական հղիությանը, այն դեպքում , երբ ոչ հղի արգանդի չափը կազմում է 4-6 սմ:
Այսպիսի մեծ միոմայի վիրահատությունը պահանջում է մեծ հմտություն և փորձ՝ ապահովելու օրգանի պահմանումը և բարդությունների կանխարգելումը։
Վիրահատությունն իրականացվեց միկրոլապարոտոմիկ կտրվածքով, ուռուցքը զգուշությամբ հեռացվեց։ Առանց բարդությունների անցավ նաև հետվիրահատական շրջանը:
Միոման հեռացնելը և արգանդի ամբողջականությունը պահպանելը շնորհակալ գործ է՝ հատկապես դեռ երեխա չունեցող կնոջ համար:
Մեր բուժառուի համար կյանքը դեռ առջևում է, ուրախ ենք, որ կարողացանք օգնել նրան՝ շարունակել այն լիարժեք առողջ: Ցանկանում ենք նրան երջանիկ օրեր և առողջ բալիկների ծնունդ:
26.03.2024 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYESSRgy' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ