Լուրեր
Կլինիկական դեպք․ բացառիկ վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում. armeniamedicalcenter.am
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում:
Որովայնի համակարգչայի տոմոգրաֆիայի (ՀՏ) ժամանակ հայտնաբերվել էր լյարդի բազմօջախային հիպովասկուլյար կիստոզ ախտահարում, չէր բացառվում բորբոքային բնույթը: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքում ստացվել էր լյարդի 4-5-6-7-8-րդ սեգմենտների մուլտիֆոկալ փոփոխությունների պատկեր, հավանական էր մակաբուծային ախտահարումը: Սոնոգրաֆիկ հետազոտությունից հետո(սոնոգրաֆիստ Թամարա Հարությունյան) ախտորոշվեց լյարդի ալվեոկոկոզ: Հիվանդին առաջարկվեց վիրահատական բուժում:
Ներվիրահատական լյարդը մոբիլիզացնելու ընթացքում ենթաստոծանիական տարածությունից արտահոսվեց սպիտակ թարախային անհոտ արտադրություն, դետրիտային մասսաներ, լյարդի աջ բլթի ամբողջ հաստությամբ առկա էր բազմահանգուցավոր գոյացություններ՝ սպիտակավուն գունավորմամբ, պինդ կոնսիստենցիայի, որոնք առաջացրել էին կոնգլոմերատ, լյարդի աջ բլթի ամբողջ մակերեսով առանձին դասավորությամբ կային բազմաթիվ նմանատիպ գոյացություններ՝ ամենամեծը մոտավորապես 2 սմ տրամաչափի: Հաշվի առնելով լյարդի ամբողջ աջ բլթի գործընթացի մեջ ընդգրկված լինելը կատարվեց աջակողմյան հեմիհեպատէկտոմիա (լյարդի աջ բլթի հեռացում):
Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել հետվիրահատական 15-րդ օրը բավարար վիճակում:
Վիրահատությունն իրականացրել են․ վիրահատող՝ Արմինա Ռ․ Նալբանդյան, օգնական՝ Սարգիս Մ․ Գևորգյան, կլինիկական օրդինատոր Արա Ա․ Գևորգյան, անեսթեզիոլոգ՝ Տատյանա Զագինայլո:
Ներկայացված կլինիկական դեպքը յուրահատուկ է նաև նրանով , որ ալվեոկոկային ախտահարումը ընդգրկել էր լյարդի ամբողջ աջ բիլթը և մասնակի թարախակալված էր:
21.11.2023 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ