Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լուրեր

Վերականգնողական ծառայություն. erebunimed.com

Վերականգնողական ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում իրականցվում է վերականգնողական և ֆիզիոթերապևտիկ բուժում` նորագույն և արդյունավետ մեթոդների, սարքավորումների կիրառմամբ: Այստեղ մատուցվում են վերականգնողական, ֆիզիոթերապևտիկ, ինչպես նաև լոգոպեդի ծառայություններ:

Այսօր ծառայությունում օգտագործվում են վերականգնողական բժշկության մեջ կիրառվող բոլոր առաջատար մեթոդները՝ բուժական ֆիզկուլտուրա, ֆիզիոթերապիա, մանուալ թերապիա: Ներդրված են ապարատային և ձեռքով մերսման մեթոդները, աշխատանքային թերապիա և կինեզոթերապիա:

Այստեղ բուժում են ստանում ողնաշարային խնդիրներ ունեցողները

  • ողնաշարի ճողվածք
  • կրունկային խթան
  • օստեոխոնդրոզ
  • սկոլիոզ
  • կիֆոզ
  • կոնքազդրային արտրոզ
  • արտրոզ
  • մեխանոթերապիա
  • Բուժվում են նաև սրտանոթային, օրթոպեդիկ և հետվնասվածքային խնդիրներ ունեցողները:


Լոգոպեդները զբաղվում են կլման ակտի խանգարում ունեցող (դիսֆագիա), խոսքի, խոսքի տեմպի, ռիթմի խնդիրներ ունեցող հիվանդներով (աֆազիա, դիզարտրիա, դիսֆոնիա):

Ֆիզիոթերապիայի միջոցներից գործածվում է լուսային բուժումը, մագնիսոթերապիան, մաշկի էլեկտրոստիմուլյացիան, թերմոապլիկացիան: Անհրաժեշտության դեպքում կատարվոմ են բլոկադաներ:

Ծառայությունն աշխատում է բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքների հետ այն դեպքերում, երբ հիվանդնի կյանքը փրկելուց հետո անհրաժեշտ է վերականգնել քայլելու, շարժվելու, խոսելու կարողությունները:

Բուժական և վերականգնողական միջամտություններ են իրականցվում վերակենդանացման բաժանմունքում պոլիտրավմաներից և կաթվածից հետո, երբ առաջացել է մկանային անբավարարություն, կան խոսքի խնդիրներ:

Ծառայության մասնագետները վերապատրաստվել են և մշտական կապի մեջ են արտասահմանցի գործընկերների հետ:

Համագործակցության հերթական քայլը «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագիրն է, որի շրջանակում կենտրոն են այցելել Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի ղեկավար Նիկոլաս Թավուկջյանը, «Թերապիստները Հայաստանի համար» ՀԿ ղեկավար Արմինէ Պապիկեանը, «Պոլարիս» ընկերության ղեկավար Մայքլ Լանդրին։

Նրանք ծանոթացել են վերականգնողական ծառայության հնարավորություններին, կարևորել փորձի փոխանակումը մասնագետների միջև:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ, որի նպատակն է մասնագետներ վերապատրաստել վերականգնողական բժշկության բնագավառում՝ տարածաշրջանում առաջատարներ դառնալու և գիտելիքները և հմտությունները իրենց բնագավառի այլ մասնագետներին փոխանցելու նպատակով։

Ստեղծման պահից ի վեր «Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում բազմաթիվ հիվանդներ փրկվել են հաշմանդամությունից, ազատվել սուր ցավերից՝ վերադառնալով իրենց բնականոն կյանքին:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

CO2 լազերային հղկում. urolog.am
CO2 լազերային հղկում. urolog.am

CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Վարպետաց դաս 2․ «Հիստերոսկոպիկ և ուլտրաձայնային հետազոտություններ». erebunimed.com
Վարպետաց դաս 2․ «Հիստերոսկոպիկ և ուլտրաձայնային հետազոտություններ». erebunimed.com

«Հիստերոսկոպիկ և ուլտրաձայնային հետազոտություններ. արգանդի խոռոչի հիվանդությունների ախտորոշում և բուժում»

Այս տարի մասնագետների քննարկամ թեման ամենապահանջվածներից է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Որովայնային ճողվածքների լապորոսկոպիկ վիահատություններ. nairimed.com
Որովայնային ճողվածքների լապորոսկոպիկ վիահատություններ. nairimed.com

Որովայնային ճողվածքները բավական տարածված են։

Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայ բժիշկներն առաջին անգամ կատարել են 2 հոդերի միաժամանակյա փոխարինում. nairimed.com
Հայ բժիշկներն առաջին անգամ կատարել են 2 հոդերի միաժամանակյա փոխարինում. nairimed.com

Հիսունամյա Աննա Ալոյանը կոնքազդրային երկու հոդերի միաժամանակյա փոխարինման վիրահատության հաջորդ իսկ օրը ոտքի է կանգնել, իսկ երկու ամիս անց ապրում է առանց ցավի լիարժեք կյանքով՝ հանգիստ քայլում է...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բարիատրիկ վիրահատություններ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com
Բարիատրիկ վիրահատություններ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com

160 կգ քաշով 40 տարեկան տղամարդը դիմել է ստամոքսը փոքրացնելու վիրահատության՝ նիհարելու նպատակով։ Ասում է՝ շատ տարբեր միջոցներ է փորձել՝ հատուկ սննդակարգ է պահել, մարզվել է, բայց կորցրած քաշը նորից հետ է եկել...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինչպես Մուտք գործել «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անձնական էջ բաժին
Ինչպես Մուտք գործել «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անձնական էջ բաժին

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարած հետազոտությունների արդյունքներն ու պատասխանները կարող եք ստուգել կենտրոնի www.erebunimed.com պաշտոնական կայքում: Կայքի վերևի աջ հատվածում սեղմեք...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացը ՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացը ՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացի շրջանակներում՝ «Նաիրի» ԲԿ-ում շարունակվում են որակի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոն. erebunimed.com
Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնը Հայաստանի խոշորագույն էնդոսկոպիկ ծառայություններից է՝ համալրված ամենաժամանակակից սարքավորումներով: Նորոգված, վերազինված կենտրոնում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com
Աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

Առանց կրծքավանդակը հատելու և սրտի արհեստական կանգի. հիվանդին աորտալ նոր փական է տեղադրվում՝ առանց որևէ կտրվածքի՝ ներանոթային եղանակով: «Էրեբունի» ԲԿ-ում նորագույն այս միջամտությունը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ճառագայթային կենտրոն՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Ուռուցքաբանության ճառագայթային կենտրոն՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Շուտով «Էրեբունի» ԲԿ-ում կբացվի նոր, Հայասատնում որակապես եզակի Ուռուցքաբանության ճառագայթային կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ կառուցում է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հաճախ համատեղ աշխատանքից է կախված բուժման լավագույն ելքը. nairimed.com
Հաճախ համատեղ աշխատանքից է կախված բուժման լավագույն ելքը. nairimed.com

Օրերս «Նաիրի» ԲԿ էր դիմել պացիենտ, որի մոտ բացակայում էին քթի աճառներն ու ներքթային կառուցվածքի ոսկորների զգալի մասը, ինչպես նաև առկա էր աջակողմյան հայմորիտ։ Ըստ կատարված հետազոտությունների...

Ճիշտ ախտորոշումը գրագետ բուժման հիմքն է. nairimed.com
Ճիշտ ախտորոշումը գրագետ բուժման հիմքն է. nairimed.com

30 տ բուժառուն դիմել է Նաիրի  ԲԿ՝ կրծքագեղձի ՈՒՁ հետազոտության նպատակով:

Հետազոտության արդյունքում  աջ կրծքագեղձում հայտնաբերվել է 5մմ չափով անհամասեռ կառուցվածքով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը
Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը

Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը: Պրոֆեսոր Ա.Մալայանը Հայաստանում աչքի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նաիրի ԲԿ-ի օնկոլոգինեկոլոգիական ծառայության ղեկավարը եվրոպական ուղեցույցների համահեղինակ է. nairimed.com
Նաիրի ԲԿ-ի օնկոլոգինեկոլոգիական ծառայության ղեկավարը եվրոպական ուղեցույցների համահեղինակ է. nairimed.com

Մինչ բոլորը ձգտում են հասնել եվրոպական ստանդարտներին` «Նաիրի» ԲԿ-ի օկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, ուռուցքաբան, գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը մասնակցում է այդ ստանդարտների մշակմանը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ