Լուրեր
Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը
Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը: Պրոֆեսոր Ա.Մալայանը Հայաստանում աչքի միկորվիրաբուժության հիմնադիրն է, ով իր մասնագիտական ազգանպաստ ճանապարհը սկսել է 1972 թվականից: Որոշ ժամանակ լինելով հոր՝ ականավոր ակնաբան Սերգեյ Մալայանի գործընկերը, Ալեքսանդր Մալայանը ստեղծել է հայկական ակնաբուժության ավանդական դպրոցը, որի սաներն արդեն տասնամյակներ շարունակում են իր ուղին:
1978-ին ՀԽՍՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Հանրապետական ակնաբուժական կլինիկայի բազայի հիման վրա, Ա. Մալայանը կազմակերպել է այդ ժամականի համար նորարար վիրաբուժական հանրապետական կենտրոնը, որն առ այսօր սպասարկում է և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ արտերկրից ժամանող հազարավոր այցելուների: Հոր՝ Ս.Վ. Մալայանի անունը կրող ակնաբուժական կենտրոնը, Ալեքսանդր Մալայանը տնօրինել է 28 տարի:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Ա.Մալայանը 1984-2018 եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժը:1984-1988թթ. Հայաստանում առաջին անգամ նա է կլինիկական պրակտիկայում ներդրել տեսողության վերականգնման միկրովիրաբուժական հիմնային մեթոդները՝ կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, կատարակտայի հեռացումը ուլտրաձային մեթոդով-Ֆակոէմուլսիֆիկացիա, ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա), վիտրեկտոմիա և այլն: 1992-2022 թթ. հանդիսանում էր ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ:
1996 թվականից՝ Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրենն է, իսկ 1992-ից մինչև 2020 թվականը եղել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր տնօրենը։
2012-2021թթ. նախագահել է Հայաստանի ակնաբույժների ասոցիացիան: 2006-ին պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալով: 2012-ին «Հանուն խաղաղ Կովկասի» անվան ոսկե մեդալով:
Ալեքսանդր Մալայանը հեղինակ է 150-ից ավել գիտական աշխատությունների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքերի, ինչպես նաև հայերեն լեզվով ակնաբուժության դասագրքի՝ «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն»: Համահեղինակ է «Ռազմադաշտային ակնաբուժություն», «Նեյրոօթալմոլգիա», «Comprehensive Eye examination» ուսումնական ձեռնարկների: Հեղինակել է 5 մեթոդական հանձնարարականներ և 1 մենագրություն՝ «Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ» թեմայով:
Ա.Մալայանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են դոկտորական 4 աշխատանքներ և թեկնածուական 11 թեզեր:
Նոր ակնաբուժական կենտրոնի հիմնադրման գաղափարը եղել է Ալեքսանդր Մալայանի դստեր, հոր երկարամյա տարիների գործընկեր՝ Զառա Մալայանի վաղեմի ցանկությունը: Այն դարձել է իրականություն՝ մանրակրկիտ ուսումնասիրության, նվիրումի և աշխատանքային փորձի արդյունքում:
Նորաբաց կենտրոնը կրում է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի անունը և չի հանդիսանում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնաճյուղը: Զառա Մալայանը շուրջ 16 տարի եղել է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտոնօրենը՝ մինչև 2020թ. և ղեկավարել է կենտրոնի հասարակայնության հետ կապերը, կազմակերպել արտաքին շուկաների և մարդկային ռեսուրսների հարցերը, եղել է կազմակերպչական որոշումների կենտրոնում:
Տարիներ շարունակ լինելով ակնաբուժական կլինիկայի հիմնախնդիրներին քաջատեղյակ՝ 2023թ. Զ.Մալայանը իրագործեց իր նախագիծը, որը յուրովի հարգանքի դրսևորում է հոր՝ Ա.Մալայանի ականաբուժության ոլորտում ստեղծած արժեքների գնահատման և պահպանման: Այս նորաբաց կենտրոնում շարունակվելու են Ա.Մալայանի հիմնադրած ակնաբուժական մասնագիտական ավանդույթները և կենտրոնը աշխատելու է նրա բժշկական համոզմունքներին հավատարիմ, որն է անմնացորդ նվիրում աշխատանքին և պատասխանատվության խորը գիտակցում:
Կենտրոնի հիմնական գործառույթն է՝ տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, որով կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրներ: Երիտասարդ բարձրակարգ մասնագետների կողքին, ովքեր ավարտել են Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի արդինատուրան՝ նորաբաց կենտրոնում կաշխատեն նաև փորձառու բժիշկներ: Կենտրոնը կառաջարկի բարձրակարգ հետազոտական, առայժմ ոչ բարդ վիրահատական ծառայություններ, որոնք կիրականացվեն ժամանակակից տեխնիկայով հագեցած կլինիկայում, կիրականացվեն տեսողության բուժմանը և վերականգնմանն ուղղված բազմատեսակ ծառայություններ:
Ձեր տեսողությունը՝ մեր առաջնահերթությունն է…
Հասցե՛ Ձորափի 4/3

24.05.2023 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ