Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Քթային արյունահոսությունը, դժվարաշնչությունը, հոտառության կորուստը 69-ամյա քաղաքացուն հասցրել էին «Նաիրի» ԲԿ։

Քթային արյունահոսությունը, դժվարաշնչությունը, հոտառության կորուստը 69-ամյա քաղաքացուն հասցրել էին «Նաիրի» ԲԿ։

Քթային արյունահոսությունը, դժվարաշնչությունը, հոտառության կորուստը 69-ամյա քաղաքացուն հասցրել էին «Նաիրի» ԲԿ։  Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո՝ պացիենտի մոտ ախտորոշվել էր հազվադեպ հանդիպող խնդիր` քթի խոռոչի սինոնազալ, շրջված պապիլոմա (Շնայդերի պապիլոմա)։ Պապիլոման քթի խոռոչի բարորակ նորագոյացություն է, որն ունի ռեցիդիվի և չարորակացման հակում։ Առաջացման պատճառները բազմազան են՝ մարդու պապիլոմավիրուսի առկայությունից մինչև քրոնիկ թարախային ռինոսինուսիտներ։ Պապիլոման կարող է երկար ժամանակ չանհանգստացնել և հետո միայն գլուխ բարձրանալ, տեղակայումը ևս տարբեր է։ 69-ամյա պացիենտի դեպքում ևս՝  նորագոյացությունը տեղակայված էր քթի ձախ հատվածում, տարածվում էր դեպի էթմոիդալ խորշիկներ և հայմորյան խոռոչ, իսկ չափսերը  բավական մեծ էին ։ Առհասարակ, նման գոյացությունները կարող են  տարածվել քթի հարակից խոռոչներ, ակնակապիճ՝ քայքայելով շրջակա հյուսվածքները։

«Նաիրի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բժիշկ Լևոն Թորոսյանի գլխավորությամբ՝ հազվադեպ հանդիպող գոյացությունն ամբողջությամբ հեռացվել է։ Վիրահատությունից օրեր անց՝ պացիենտի շնչառությունը վերականգնվել է։

Նշենք, որ նման գոյացությունների հեռացումը պահանջում է մեծ փորձ և մասնագիտական հմտություններ, իսկ «Նաիրի» ԲԿ-ում  հմուտ և փորձառու մասնագետների պակաս չկա։

Վստահեք մեզ Ձեր առողջությունը։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ