Լուրեր
«Արմենիա» ՀԲԿ. նյարդա-անոթային բաժանմունքի հերթական հագեցած շաբաթը. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի զարկերակային անևրիզմայի ներանոթային բուժում
Ավարտին մոտեցավ ևս մեկ նյարդա-անոթային էնդովասկույլար շաբաթ «Արմենիա» ՀԲԿ-ում։ Կլինիկայի նյարդավիրաբուժական թիմի և Մոսկվայի ակադեմիկոս Ն.Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական կենտրոնի նյարդաէնդովասկուլյար, միկրոնյարդավիրաբուժական և նյարդառադիովիրաբուժական բաժանմունքների համագործակցությունը հիվանդներին կրկին հնարավորություն տվեց ստանալ համապարփակ և բազմակողմանի խորհրդատվություն։ Բժշկա-պրոֆեսորական անձնակազմի հետ իրականացված հեռակոնֆերանսների արդյունքում հստակեցվեցին բուժման և անհրաժեշտ վիրահատությունների եղանակները։
Ներկայացնում ենք «Արմենիա» ՀԲԿ-ում նեյրո-անոթային շաբաթվա շրջանակներում բուժված հիվանդներից մեկին։
«Արմենիա» ՀԲԿ դիմած 48 տարեկան երիտասարդ կնոջ մոտ հայտնաբերվել էր ձախ միջին ուղեղային զարկերակի խոշոր դիվերտիկուլով անևրիզմա, որը նախկինում պատռվել էր և գլխուղեղի հեմոռագիկ կաթվածի պատճառ դարձել։
Բուժառուն պարբերաբար գանգատվում էր գլխացավերից, որոնք առավել սրանում էին զարկերակային ճնշման բարձրացման ֆոնին, ինչը խիստ վտանգավոր էր անևրիզմայի կրկնակի պատռման տեսանկյունից։
Անևրիզմայի կրկնակի պատռումը կանխարգելելու նպատակով բուժառուն դիմել է «Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունք։ Նյարդավիրաբուժական թիմի հետ իրականացված քննարկումների արդյունքում որոշվեց խնդիրը լուծել ոչ թե բաց վիրահատական, այլ ներանոթային (էնդովասկուլյար) եղանակով։
Հայաստան ժամանած ընդհանուր և նյարդա-էնդովասկուլյար վիրաբույժ Գ.Դ. Հովսեփյանի , «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական թիմի (բաժանմունքի ղեկավար Ծ.Ն. Հովհաննիսյան և նյարդավիրաբույժ Մ.Ն. Խաչատրյան) կողմից նյարդա-անեսթեզիոլոգիական, ապա նյարդա-ռեանիմացիոն հսկողությամբ կատարվել է անևրիզմայի ներանոթային (էնդովասկուլյար) էմբոլիզացիա` միկրոպարույրներով։
Վիրահատության հաջորդ օրը բուժառուն քայլել է, նյարդաբանական դեֆիցիտ չի հայտնաբերվել, իսկ ևս մեկ օր անց դուրս է գրվել բավարար վիճակում։
«Արմենիա» ՀԲԿ-ում իրականացվում են նյարդավիրաբուժական, նյարդա-անոթային և նյարդաբանական բոլոր այլ ախտահարումների հետ կապված 24-ժամյա խորհրդատվություններ և հեռակոնֆերանսներ, իսկ անհրաժեշտության դեպքում` վիրահատություններ, տեղի և այլ երկրներից հրավիրված փորձառու մասնագետների կողմից։

Կարդացեք նաև

CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...


«Հիստերոսկոպիկ և ուլտրաձայնային հետազոտություններ. արգանդի խոռոչի հիվանդությունների ախտորոշում և բուժում»
Այս տարի մասնագետների քննարկամ թեման ամենապահանջվածներից է...


«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարած հետազոտությունների արդյունքներն ու պատասխանները կարող եք ստուգել կենտրոնի www.erebunimed.com պաշտոնական կայքում: Կայքի վերևի աջ հատվածում սեղմեք...


Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացի շրջանակներում՝ «Նաիրի» ԲԿ-ում շարունակվում են որակի...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնը Հայաստանի խոշորագույն էնդոսկոպիկ ծառայություններից է՝ համալրված ամենաժամանակակից սարքավորումներով: Նորոգված, վերազինված կենտրոնում...


Առանց կրծքավանդակը հատելու և սրտի արհեստական կանգի. հիվանդին աորտալ նոր փական է տեղադրվում՝ առանց որևէ կտրվածքի՝ ներանոթային եղանակով: «Էրեբունի» ԲԿ-ում նորագույն այս միջամտությունը...


Շուտով «Էրեբունի» ԲԿ-ում կբացվի նոր, Հայասատնում որակապես եզակի Ուռուցքաբանության ճառագայթային կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ կառուցում է...


Օրերս «Նաիրի» ԲԿ էր դիմել պացիենտ, որի մոտ բացակայում էին քթի աճառներն ու ներքթային կառուցվածքի ոսկորների զգալի մասը, ինչպես նաև առկա էր աջակողմյան հայմորիտ։ Ըստ կատարված հետազոտությունների...


30 տ բուժառուն դիմել է Նաիրի ԲԿ՝ կրծքագեղձի ՈՒՁ հետազոտության նպատակով:
Հետազոտության արդյունքում աջ կրծքագեղձում հայտնաբերվել է 5մմ չափով անհամասեռ կառուցվածքով...


Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը: Պրոֆեսոր Ա.Մալայանը Հայաստանում աչքի...


Մինչ բոլորը ձգտում են հասնել եվրոպական ստանդարտներին` «Նաիրի» ԲԿ-ի օկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, ուռուցքաբան, գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը մասնակցում է այդ ստանդարտների մշակմանը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն