Լուրեր
«Նաիրի» ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է. nairimed.com
Նոր վերանորոգված բաժանմունք՝ գեղագիտական լուծումներով և ժամանակակից սարքավորումներով։ Ավարտին են հասցվել Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։
Հաշվի առնելով մասնագետների և պացիենտների հարմարավետության կարևորությունը՝ բաժանմունքը վերանորոգվել է եվրոպական չափանիշներին համապատասխան՝ թարմացվել է գույքը, բժշկական զինանանոցը համալրվել է վերջին սերնդի նոր սարքավորումներով։ Պացիենտներին դրական լիցքեր հաղորդելու նպատակով՝ հատուկ ուշադրություն է դարձվել էսթետիկական լուծումներին։

Ամբողջովին վերանորոգվել և կահավորվել են հիվանդասենյակները, ստեղծվել են բոլոր պայմանները պացիենտների հարմարավետության համար։ Հիվանդասենյակում առկա է հեռուստացույց, անսահմանափակ ինտերնետ, առաջին անհրաժեշտության պարագաներ։
Պացիենտին մատուցվում է երեքանգամյա սնունդ։

Գանգատների կամ որևէ խնդրի դեպքում հիվանդասենյակը լքելու անհրաժեշտություն չկա, քանի որ մահճակալի անմիջապես հարևանությամբ առկա է 24 ժամ հասանելիությամբ զանգի կոճակ, որ սեղմելուց վայրկյաններ հետո՝ բուժաշխատակիցը պացիենտի մոտ է։
Բաժանմունքի ժամանակակից կահավորումը, գեղեցիկ լուսավորությունը, գեղանկարչական գանձարանի լավագույն աշխատանքները, եվրոպական լուծումներով միջավայրը և կատարյալ մաքրությունը օգնում են բուժառուներին ձերբազատվել հոգեբանական սթրեսներից, ինչն էլ իր հերթին նպաստում է նրանց արագ ապաքինմանը։ Ի դեպ ,բաժանմունքի ինքնատիպ ձևավորումը հնարավորություն է ստեղծում մտովի տեղափոխվել եվրոպայի ամենատարբեր քաղաքաներ։ Ստեղծված հարմարավետ պայմանները նպաստում են նաև բուժանձնակազմի աշխատանքի որակի բարձրացմանը:

Բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
- ընդհանուր վիրաբուժություն
- գինեկոլոգիա և օնկոգինեկոլոգիա
- վնասվածքաբանություն և օնկոօրթոպեդիա
- պրոկտոլոգիա
- թորակալ վիրաբուժություն
- էնդոկրին վիրաբուժություն
- ընդհանուր թերապևտիկ և նեղ մասնագիտացված թերապևտիկ ծառայություններ։
Բաժանմունքի ղեկավարն է բժշկական գիտութոյւնների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանը, որի գլխավորությամբ տարիներ շարունակ Նաիրի ԲԿ-ում իրականացվում են ստամոքս-աղիքային համակարգի կոլոպրոկտոլգիայի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքային հիվանդությունների վիրահատություներ` լապարոսկոպիկ եղանակով։

Ինչպես աշխարհի առաջատար բուժհաստատություններում՝ այստեղ ևս յուրաքանչյուր պացիենտն արժանանում է անհատական մոտեցման։ Բաժանմունքում բժշկական բոլոր գրանցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով:
Հաճախ, նախքան բուժումը, ըստ անհրաժեշտության, հիվանդությունը քննարկվում է մասնագիտական խմբի կողմից, որից հետո իրականացվում է համալիր բուժում։
<<Նաիրի>> ԲԿ-ում տիրող ջերմ և բարի մթնոլորտն օգնում է օր շուտ ապաքինվել և անցյալում թողնել բոլոր հիվանդությունները։


13.02.2023 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ