Լուրեր
ԵՊԲՀ. «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում» խորագրով համաժողով՝ բժշկական բուհում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում» խորագրով համաժողով՝ նվիրված Ստոմատոլոգիայի միջազգային օրվան։
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանը, փոխանցելով մասնակիցներին նաև համալսարանի ղեկավարության շնորհավորական խոսքն օրվա առթիվ, նշեց․ «Շատ փորձառու և բանիմաց ստոմատոլոգներ հաճախ կարողանում են ախտորոշել նաև այլ հիվանդություններ։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ բացահայտել ենք և՛ ուռուցքներ, և՛ ծնոտային դեֆեկտներ, և՛ տարբեր հատվածների կիստաներ, ինչպես նաև այլ նորագոյացություններ։ Գնահատե՛ք և հարգե՛ք ստոմատոլոգի մասնագիտությունը, ինչպես նաև արժևորե՛ք ձեզ՝ որպես բժիշկներ»։
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը հանդես եկավ «Ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառումը ստոմատոլոգիայում» թեմայով զեկույցով։ Նրա խոսքով՝ 21-րդ դարն իր հետ բերեց նոր նվաճումներ, որոնք չէին կարող շրջանցել ստոմատոլոգիան։ Ներկայացնելով ոլորտի նորամուծությունները՝ մասնագետը շեշտեց․ «Գիտությունը գնում է դեպի գործնական ոլորտ։ Նորամուծությունների մեծ մասն արդեն կիրառվում է հայաստանյան առաջատար կլինիկաներում»։
Իրանից Հայաստան վերադարձած դիմածնոտային վիրաբույժ, պարoդոնտոլոգ և իմպլանտոլոգ, «Imperial Implant Center» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր և տնօրեն Էդվին Ռոստամին ներկայացրեց «Ատամնային իմպլանտացիայում բարդությունների կանխարգելումը և կառավարումը» խորագրով զեկույցը։ «30 տարի առաջ եմ Հայաստան եկել։ Այն ժամանակ շատ քչերն էին զբաղվում իմպլանտացիայով։ Այժմ իրավիճակը բոլորովին այլ է», - նշեց մասնագետը՝ մանրամասնորեն ներկայացնելով ոլորտի բարդությունները՝ սխալ պլանավորումից մինչև վերջնական ձախողում։
Համալսարանական մասնագետները զեկույցներ ներկայացրին «Անշարժ պրոթեզավորման սխալները պրակտիկ ստոմատոլոգիայում և դրանց կանխարգելումը», «3D ախտորոշում և օրթոդոնտիկ բուժման պլանավորում էլայներներով», «VR տեխնոլոգիաները ստոմատոլոգիայում», «Անհետաձգելի բժշկական օգնությունը ստոմատոլոգիայում», «Կարիեսի բուժման առանձնահատկությունները մանկական ստոմատոլոգիայում» և մի շարք այլ արդի թեմաներով՝ միջոցառման ընթացքում և ավարտին պատասխանելով ապագա ստոմատոլոգների հարցերին։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր բժշկական բուհի և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից։
10.02.2023 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYArAXF1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ