Լուրեր
Հարցազրույց Medclub կլինիկայի հիմնադիր-տնօրեն, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ
Վերջերս Երևանում տեղի ունեցավ Medclub կլինիկայի հանդիսավոր բացումը, որն իր այցելուներին առաջարկում է առողջ, երջանիկ և ներդաշնակ ապրելու դեղատոմս: Բացմանը ներկա էին բժիշկներ, Medclub բժշկական թիմի գործընկերներ, բարեկամներ: Կլինիկայի ստեղծման պատմության և ապագա առաքելության մասին զրուցեցինք հիմնադիր-տնօրեն, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:
Ձեր անցած ճանապարհը, որին հաջորդեց այսօրը…
Ունեմ շուրջ 25 տարվա մասնագիտական գործունեություն, աշխատել և ղեկավարել եմ տարբեր բժշկական կենտրոնների ուրոլոգիական ծառայությունները։ Սիրում եմ իմ մասնագիտությունը՝ ուրոլոգիան, քանի որ այն առնչվում է մարդու կենսական կարևոր համակարգերի հետ, ինչպիսիք են՝ միզասեռական և վերարտադրողական համակարգերը:
Կյանքում և մասնագիտության մեջ մշտապես կան փոփոխություններ և նորություններ: Պետք է հարմարվել, ճկուն լինել, նորն ընդունել, սովորել, ստեղծել, չվախենալ և համընթաց լինել այսօրվա նորարարություններին։
Հետևաբար բժշկության մեջ կարևորում եմ ո՛չ միայն բուժումը, այլ նաև կանխարգելիչ բժշկությունն ու առողջության պահպանումը, որի արդյունքում կարելի է երկարացնել մարդու կյանքի տևողությունը, լավացնել կյանքի որակը և, իհարկե՝, երջանկացնել։
Ե ՞րբ հասունացավ կլինիկա հիմնելու գաղափարը:
Կլինիկա հիմնելու գաղափարը հասունացավ 3 տարի առաջ, երբ իմ բժշկական պրակտիկ գործունեությանը զուգընթաց` հետևեցի բիզնես վարչարարության մագիստրոսական մեկամյա ծրագրին: Այդ դասընթացն ինձ գիտելիք և վստահություն ներշնչեց՝ բժշկական ոլորտում ունենալու սեփական նախաձեռնություն:
Իմ գիտական թեզի միջոցով ես արդեն մանրամասն պատկերացնում էի ապագա կլինիկան՝ իր կառուցվածքով, ծառայություններով, նպատակներով և առաքելությամբ։
Այս տարի իմ երազանքն իրականություն դարձավ, և Medclub-ի բացումը իրականություն դարձավ 2 ամիս առաջ:
Medclub ը մարդու ֆիզիկական, սեռական և վերարտադրողական առողջության պահպանման միտում ունի: Այն նոր մշակույթ կբերի մեր հասարակության կյանքում։
Ովքե ՞ր են լինելու բուժառուները, ո՞ր խնդիրների դեպքում կարող են դիմել:
Մեր այցելուների թիրախային խումբը երիտասարդ և միջին տարիքի մարդիկ են, որոնք ցանկանում են ապրել առողջ և երջանիկ կյանքով:
Կլինիկայում կմատուցվեն ուրոլոգիական, գինեկոլոգիական, էնդոկրինոլոգիական, սեքսոլոգիական, մաշկաբանական, ինչպես նաև ախտորոշիչ ծառայություններ: Առավելապես շեշտադրվում է զույգային թերապիան:
Ի ՞ նչ ասել է զույգային թերապիա:
Զույգային թերապիան զույգերի առողջության խնդիրներին համատեղ մոտեցումն է։ Եթե ամուսիններն ունեն առողջության հետ կապված մտահոգություններ, կարիքներ և ակնկալիքներ, մենք օգնում ենք զույգին` միաժամանակ: Կլինիկա հաճախելով՝ նրանք իրենց բոլոր հարցերի պատասխանները գտնում են մեկ վայրում։ Այսինքն, զույգերը, միասին բարձրաձայնելով իրենց խնդիրների մասին, առավել տեղեկացված են դառնում միմյանց առողջությանը սպառնացող վտանգներին, հետևանքներին, ինչը նպաստում է առողջ վարքագծի ձևավորմանը և ներդաշնակությանը:
Ինչպե ՞ ս եք պատկերացնում առողջության դրական վարքագծի ձևավորումը:
Առողջության դրական վարքագիծը ներառում է այն գործողությունները կամ անելիքները, որոնք նպաստում են մարդու առողջությանը։ Այն կարող է վերաբերվել սննդին, ֆիզիկական ակտիվությանը, վնասակար սովորություններին, ինչպես նաև ռիսկային սեռական վարքագծին: Այսինքն, մեր կլինիկայի տարբերությունն այլ կլինիկաներից կայանում է նրանում, որ հիվանդների բուժական հարցերից զատ, նրանց տեղյակ է պահվում առողջության սպառնալիքների մասին, և փորձ է արվում առողջության դրական վարքագիծ ձևավորել:
Շատ դեպքերում այդ վարքագիծը ձևավորելով՝ արդեն ձևավորվում է երջանիկ և առողջ ընտանիք:
Եթե մարդիկ փորձում են առողջության դրական վարքագծով ապրել, փորձում են ներդաշնակ լինել, զերծ մնալ հիվանդություններից, հետաքրքրվել առողջ ապրելակերպով, դա, միաժամանակ, նպաստում է նրանց երկարակեցությանը:
Երբ մարդիկ առողջ են երկար ապրում, այդ դեպքում նրանք խնդիրներ չեն առաջացնում ո՛չ իրենց շրջապատի, ոչ էլ երկրի և տնտեսության համար: Արդյունքում առողջ և երկարակյաց է լինում նաև հասարակությունը, որը կարևոր է երկրի և նրա տնտեսության համար:
Ինչո ՞ ւ դիմել Medclub կլինիկա:
Medclub կլինիկան վայր է, որտեղ մարդիկ մեկ պատուհանի սկզբունքով գտնում են իրենց բոլոր հարցերի պատասխանները` հատկապես տղամարդու և կնոջ ընդհանուր, սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված:
Ահա թե ինչու պետք է դիմել Medclub կլինիկա:
Կլինիկան նոր մշակույթ է ստեղծում, և այդ մշակույթը հիմնված է զույգային թերապիայի, առողջության դրական վարքագծի ձևավորման, հիվանդությունների և առողջ ապրելակերպի կառուցման վրա:
Մեր առաքելությունն է՝ օգնել մարդկանց ապրել երջանիկ և առողջ:
03.11.2022 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





