Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ՀՀ ԱՆ. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը կապիտալ վերակառուցման փուլում է

ՀՀ ԱՆ. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը կապիտալ վերակառուցման փուլում է

Մեկ տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներում ընդգրկված են կենտրոնի բոլոր մասնաշենքերը:

Այն կունենա միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունքներ` 400-ից ավելի մահճակալով` ապահովված անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, կենցաղային բոլոր պայմաններով:

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է խնդիրների հիմնավոր լուծման, որակի և հարմարավետության գործոնները:

Կենտրոնում նախատեսվում է նաև նոր հատվածի կառուցում` դեռահասների ճգնաժամային կենտրոն, որտեղ կցուցաբերվի սոցիալ-հոգեբանական ճգնաժամային աջակցություն: Այդ հարցում ՀԱՊԱԿ-ը համագործակցում է Ֆրանսիայի խոշորագույն հոգեբուժական կենտրոններից մեկի` Լիոնի Վինատիե հիվանդանոցի մասնագետների հետ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ