Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Հայաստանում էր ֆրանսիահայ անվանի բժիշկ, ձեռքի վիրաբուժության միջազգային փորձագետ Արամ Ղազարյանը. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Հայաստանում էր ֆրանսիահայ անվանի բժիշկ, ձեռքի վիրաբուժության միջազգային փորձագետ Արամ Ղազարյանը. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Նա իր կոլեգաների՝ Ալեն Չուրուքդիշյանի, Աննա Թոփլազացյանի և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ՝ Արթուր Հարությունյանի հետ համատեղ իրականացրել են երկու #բացառիկ վիրահատություններ 5 ամսական երեխաների մոտ, որոնք ունեին բազկահյուսակի կաթված։ Վիրահատություններից մեկը տևել է 6 ժամ, մյուսը՝ 12 ժամ:


Երեխաներն արդեն դուրս են գրվել ստացիոնարից, իսկ նյարդերի վերականգնումը դեռ երկար ամիսների աշխատանք կպահանջի, որից հետո կվերականգնվի երեխաների վերին վերջույթների ֆունկցիաները։


Վիրահատությունները հնարավոր էր իրականացնել միայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, քանի որ կլինիկան հագեցած է անհրաժեշտ նորագույն էլեկտրանային մանրադիտակով, փորձառու անձնակազմով և վերակենդանացման բաժանմունքով:


Ֆրանսիահայ անվանի բժիշկ Արամ Ղազարյանի հետ մեր կենտրոնի համագործակցությունն ունի տարիների փորձ և մենք պատրաստ ենք հետայսու ևս շարունակել համագործակցությունը՝ հանուն փոքրիկների առողջության։


Նշենք, որ երեխաները հետծննդաբերական վաղ շրջանից գտնվում էին ՀՀ ԱՆ Բազկահյուսակի ծննդաբերական կաթվածի սքրինինգի պատասխանատու, ձեռքի վիրաբույժ բ.գ.թ. Դավիթ Աբրահամյանի հսկողության տակ։

 

Հայաստանում էր ֆրանսիահայ անվանի բժիշկ, ձեռքի վիրաբուժության միջազգային փորձագետ Արամ Ղազարյանը: Հայաստանում էր ֆրանսիահայ անվանի բժիշկ, ձեռքի վիրաբուժության միջազգային փորձագետ Արամ Ղազարյանը:

Հայաստանում էր ֆրանսիահայ անվանի բժիշկ, ձեռքի վիրաբուժության միջազգային փորձագետ Արամ Ղազարյանը:

 

Սկզբնաղբյուր. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ