Լուրեր
Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ. nairimed.com

Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար, առկա են հարակից հիվանդություններ: Նման դեպքերում միայն ուռուցքաբանների թիմը բարձրորակ բուժում և արդյունքներ ապահովել պրակտիկերեն չի կարող. լավագույն արդյունքներ և ապրելիություն հնարավոր է ստանալ այն կլինիկաներում, որտեղ ուռուցքաբանների հետ աշխատում են հարակից մասնագիտությունների ձևավորված թիմեր:
Պացիենտի մոտ, որն արգանդի քաղցկեղից բացի ուներ նաև սրտի խնդիրներ և ճարպակալում, քաղցկեղը հեռացվեց առանց կտրվածքի՝ լապարոսկոպիկ եղանակով, ինչը ոչ մուլտիդիստիպլինար կլինիկայում պարզապես հնարավոր չէր: Ինչո՞ւ… Որովհետև լապարոսկոպիայի ժամանակ որովայնի մեջ ներարկվում է գազ` խոռոչում անհրաժեշտ ճնշում ստանալու համար, իսկ առաջնային պատի հաստ ճարպային շերտի պատառով ներարկված գազի ճնշումը պետք է լինի նորմայից բարձր, որը շատ բացասաբար կարող է ազդել կնոջ սրտի վրա:
Խնդիրը լուծելուն օգնեցին պլաստիկ վիրաբույժները:
Վիրահատությունն ընթացավ երկու փուլով:
1-ին փուլում պլաստիկ վիրաբույժը հեռացրեց որովայնի առաջնային պատի ամբողջ ճարպային շերտը (աբդոմինոպլաստիկա):
2-րդ փուլում հաջողությամբ կատարվեց լապարոսկոպիա` խուսափելով այն բոլոր բոլոր վտանգներից, որոնք կարող են զարգանալ գեր մարդկանց մոտ:
Ներկայում համատեղ վիրահատություններ կատարելն ընդունված պրակտիկա է, որն արդեն կիրառվում է «Նաիրի» ԲԿ-ում:
Համատեղելով վիրահատությունները` բարիատրիկ վիրաբույժների, ՔԿԱ մասնագետների, օնկոգինեկոլոգների և մյուս վիրահատական թիմերի հետ` պացիենտի մոտ հնարավոր է ստանալ առավելագույն արդյունք:
Դիմելով կլինիկա, որն ունի բազմամասնագիտական թիմեր, հնարավոր է մեկ վիրահատության արդյունքում` մեկ օրվա ընթացքում և մեկ անզգայացման պայմաններում ստանալ վերջնական արդյունք, որը ներառում է թե՛առողջական խնդրի լուծումը, թե՛ էսթետիկ արդյունքը: Սա հնարավորություն է տալիս լուծել բոլոր խնդիրները մեկ վայրում և շատ արագ:


Կարդացեք նաև

Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...



Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը: Պրոֆեսոր Ա.Մալայանը Հայաստանում աչքի...



Մինչ բոլորը ձգտում են հասնել եվրոպական ստանդարտներին` «Նաիրի» ԲԿ-ի օկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, ուռուցքաբան, գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը մասնակցում է այդ ստանդարտների մշակմանը...



«Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում իրականցվում է վերականգնողական և ֆիզիոթերապևտիկ բուժում` նորագույն և արդյունավետ մեթոդների, սարքավորումների կիրառմամբ...



«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում հերթական հաջողությունն է գրանցվել. 23 տարվա երկարատև հիվանդությունից հետո կինը բուժվել է...



Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...



Տաթևիկ Հովհաննիսյանի հոդվածը տպագրվել է բժշկական աշխարհահռչակ ամսագրում է. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի գինեկոլոգ, ՈՒՁՀ մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ՝ բժշկական աշխարհահռչակ ամսագրում հոդված է տպագրվել է...



Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...



Նորածնային բաժանմունքում սովորականից աշխույժ է, նեոնատոլոգները դուրսգրումից առաջ վերջին հետազոտություններն են կատարում, բուժքույրերն՝ օգնում նորածնի մայրիկին: 127 օր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում...



Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսը կրկին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում էր...



Նեյրոբորելյոզ կամ Լայմի հիվանդություն
«Արմենիա» ՀԲԿ էր դիմել մարզում բնակվող 40 տարեկան տղամարդ` հետևյալ գանգատներով...



Քթային արյունահոսությունը, դժվարաշնչությունը, հոտառության կորուստը 69-ամյա քաղաքացուն հասցրել էին «Նաիրի» ԲԿ։ Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո՝ պացիենտի մոտ ախտորոշվել էր...



Գլխուղեղի զարկերակային անևրիզմայի ներանոթային բուժում
Ավարտին մոտեցավ ևս մեկ նյարդա-անոթային էնդովասկույլար շաբաթ «Արմենիա» ՀԲԿ-ում...



«Նաիրի» ԲԿ- ի լաբորատոր ախտորոշման բաժանմունքի ժամանակակից սարքերի ու վերջին սերնդի անալիզատորների շնորհիվ՝ իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, իմունոլոգիական, հորմոնալ և շճաբանական...



«Էրեբունի» ԲԿ-ում աշխատում են Siemens Healthineers ընկերության ACUSON Sequoia նորագույն ուլտրաձայնային համակարգով: Ուլտրաձայնային այս սարքը էսքպերտ դասի համակարգ է, որն առաջատարներից է աշխարհում...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն