Լուրեր
ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն է կատարվել. տեսագրություն
«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ առաջին անգամ՝ ամերիկյան արտադրության պրոթեզով, 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն` փականի պրոթեզավորում է իրականացվել:
Համալսարանական թիմի օգնությամբ միջամտությունը կատարեց Մոսկվայից հրավիրված մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, սրտանոթային վիրաբույժ Արմեն Տեր-Հակոբյանը, որն աշխատում է ՌԴ նախագահի գործերի կառավարման կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: Վիրահատությունը տևեց մոտ երկու ժամ:
Բժիշկ Տեր-Հակոբյանի խոսքով` վիրահատական նման միջամտություններ կատարելու հնարավորությունը արդյունավետ համագործակցության շնորհիվ մեր երկրում ևս զարգացում կունենա:
«Կարծում եմ զարգացման տեսակետից մենք ճիշտ ուղղության վրա ենք: Բաց վիրահատությունների համեմատ ներանոթային այս միջամտությունն առավել հեշտ հետվիրահատական ընթացք է ունենում, այն կատարվում է առանց ընդհանուր անզգայացման»,- մանրամասնեց սրտանոթային վիրաբույժը` հավելելով, որ պացիենտը կարող է դուրս գրվել ընդամենը երկու օր անց:
Նրա փոխանցմամբ` Ռուսաստանում տարեկան նման 2000 վիրահատություն է կատարվում, 50-ը դրանցից այն բժշկական կենտրոնում, որտեղ նա աշխատում է:
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը նշում է, որ նախքան այս Հայաստանում կատարվել են նման միջամտություններ, սակայն առաջին անգամ է կատարվում ամերիկյան արտադրության պրոթեզով:
Միջամտությունը եզակի է նաև նրանով, որ, ի տարբերություն նախորդների, վիրահատվող պացիենտի տարիքը մեծ է:
«Աորտալ փականը, որը միացնում է սիրտը և ամենախոշոր զարկերակ աորտան փոխարինվում է ոչ վիրահատական միջոցով, այլ ներանոթային եղանակով: Այն մասնավորապես տարեց հիվանդների շրջանում իրականացվող ավել ռիսկային միջամտություն է։ Այս միջամտության շնորհիվ տարեց հիվանդները առանց բաց վիրահատության հնարավորություն են ունենում իրենց մոտ փոխարինել փականը և խուսափել ծանր սրտային անբավարարությունից: Միջամտության շնորհիվ կերկարի պացիենտի կյանքի տևողությունը»,-ընդգծում է պրոֆեսոր Սիսակյանը` հավելելով, որ կոնկրետ այս դեպքում ակնկալվող կյանքի տևողությունը շատ կարճ էր, հիվանդը երկար ժամանակ բուժվում էր համալսարանական կլինիկայում սրտային անբավարարության զարգացման պատճառով։
«Աորտալ փականը զգալի նեղացած էր` շուրջ յոթանասուն տոկոսով, այս միջոցով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ավելի զգալի կայունանա վիճակը: Տեղադրվող փականը ստեղծված է աորտայի անատոմիական առանձնահատկություններից ելնելով»,- շեշտում է պրոֆեսորը` կիսելով արտերկրից ժամանակ գործընկերների, իր ղեկավարած թիմի ոգևորությունը գրանցած բարեհաջող վիրահատական միջամտության համար:

Նշենք, որ վիրահատության ընթացքին հետևում էին նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը, Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, «Հերացի» հիվանդանոցային համալիրի գխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը, այլ փորձառու բժիշկներ:
Նման միջամտությունների անցկացման հնարավորությունը հայ մասնագետների համար կարևոր է փորձի փոխանակման և հետագայում ձեռք բերված գիտելիքները համալսարանական կլինիկաներում կիրառելու տեսակետից:
12.04.2022 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ