Լուրեր
Կլինիկական դեպք: Բազկոսկրի հսկա անևրիզմալ կիստա. ներկայացնում է Արա Այվազյանը. armeniamedicalcenter.am
«Արմենիա» բժշկական կենտրոնում մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, բ. գ. դ., պրոֆեսոր Արա Այվազյանի կողմից կատարվել է հերթական՝ իր բնույթով բացառիկ վիրահատությունը:
«Արմենիա» ՀԲԿ ընդունարան էին դիմել ծնողները. երեխայի մոտ առկա էր անևրիզմալ կիստա, որը գրավում էր բազկոսկրի ավելի քան 2/3 հատվածը: Կիստայի պատճառով հիվանդի մոտ առաջացել էին բազմաթիվ ախտաբանական կոտրվածքներ:
Որոշում է կայացվել կատարել ուռուցքի ներօջախային ռեզեկցիա. առկա հսկայական դեֆեկտը փոխարինվել է աուտո-ոսկրանյութի և տրիկալցիֆոսֆատի խառնուրդով: Հաշվի առնելով կոտրվածքների առկայությունը, կատարվել է նաև օստեոսինթեզ՝ ինտրամեդուլյար էլաստիկ տիտանային մեխերի օգնությամբ:
Վիրահատությունից հետո հիվանդն ապաքինվում է, ուռուցքի կրկնություն (ռեցիդիվ) չկա: Կոտրվածքները լավացել են, իսկ պատվաստանյութը փոխարինվում է առողջ ոսկրանյութով: Այժմ ամեն ինչ ընթանում է բնականոն՝ վերջույթի գործառույթը վերականգնվել է, երեխան վերադարձել է իր ամենօրյա ակտիվությանը:
Ո՞րն էր վիրահատության բացառիկությունը:
Նման բացառիկ ծավալով գոյացություններ հազվադեպ են հանդիպում: Փաստորեն, մեկ վերջույթում առկա էին նախ՝ շատ մեծ չափերի գոյացություն և հինգից ավելի կոտրվածքներ` տարբեր մակարդակներում:
Այդպիսի դեպքերում, սովորաբար, սպասում են կոտրվածքի-կոտրվածքների լավանալուն, հետո միայն դիմում վիրահատական միջամտության: Բացի այդ, կլինիկական դեպքը բարդ էր նրանով, որ այդ տարիքի երեխաների մոտ բավարար քանակությամբ աուտոոսկրանյութ չի լինում:
17.02.2022 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ