Լուրեր
Պլազմաֆերեզ. նոր ծառայություն «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է բուժական պլազմաֆերեզի ծառայություն, որն իրականացվում է ամբուլատոր։ Պլազմաֆերեզը բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակակից, անվիճելի մեթոդ է և հիմնված է արյան մեջ նյութափոխանակության արգասիքների, տարբեր թունավոր նյութերի, ալերգենների և այլ ախտաբանական միացությունների արագ հեռացման վրա։ Միջոցառումն իրականացվում է Fresenius ընկերության վերջին սերնդի սարքի օգնությամբ, որն ապահովում է հիվանդի առավելագույն անվտանգությունը։ Բուժական պլազմաֆերեզը կանխում է մի շարք հիվանդությունների բարդությունների առաջացումը, ինչպես նաև քրոնիկ բնույթի անցումը։ Բուժման արդյունավետությունը դիտվում է վերջին միջոցառումից 15-20 օր անց։
Պլազմաֆերեզի ցուցումներն են.
- աուտոիմուն հիվանդություններ (ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլխատ, սկլերոդերմիա),
- մաշկի հիվանդություններ (փսորիազ, նեյրոդերմիտ, ֆուրունկուլոզ, «խնդրահարույց մաշկ»),
- տարբեր ծագման արթրիտներ,
- նյարդային համակարգի հիվանդություններ (պոլինեյրոպաթիաներ, Գիյեն-Բարրեի համախտանիշ, ցրված սկլերոզ, հետվիրուսային նևրիտներ, միասթենիա),
- ստամոքս-աղիքային ուղու հիվանդություններ (տարբեր ծագման հեպատիտներ, խոլեցիստիտ),
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (ռևմատիզմ, աթերոսկլերոզ, խոլեսթերինեմիա),
- էնդոկրին հիվանդություններ և նյութափոխանակության խանգարումներ (աուտոիմուն թիրեոիդիտ, շաքարային դիաբետ),
- լիպիդային փոխանակության խանգարում,
- աթերոսկլերոզի կանխարգելում,
- սուր և քրոնիկ թունավորումներ (տոքսիկոմանիա, ծխախոտային կախվածություն, սննդային թունավորումներ),
- թմրամոլություն և ալկոհոլիզմ (օրգանիզմից հեռացնելով ալկոհոլի քայքայման արդյունքները, թմրանյութերը, հոգեմետ նյութերը, թույները, թերօքսիդացված նյութերը՝ պլազմաֆերեզը նվազեցնում է լյարդի, երիկամների և փայծաղի վրա դրանց տոքսիկ ազդեցությունը, բարձրացնում է արտաքին ազդակների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում հիվանդի ստացիոնար բուժման ժամանակը, շտկում է իմունաբանական խանգարումները, նյոթափոխանակության, իմուն համակարգի վրա ցուցաբերում է խթանող ազդեցություն, բարելավում է հյուսվածքներում միկրոշրջանառությունը և թթվածնի նյութափոխանակությունը),
- ալերգիկ վիճակներ (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց, բրոնխիալ ասթմա, վազոմոտոր ռինիտ, սննդային անտանելիություն),
- միզասեռական վարակներ (խլամիդիաներ, միկոպլազմա, հերպես, ցիտոմեգալովիրուս),
- կլիմակտերիկ համախտանիշ,
- հղիության տոքսիկոզ, HLA անհամատեղելիություն, ռեզուս հակամարտություն, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, ինսեմինացիայի կամ արտամարմնային բեղմնավորման նախապատրաստում,
- վիճակներ` այրվածքներից, ծանր վնասվածքներից, ալկոհոլային թունավորումներից, քիմիաթերապիայից, երկարատև տարածուն հակաբակտերիալ բուժումից հետո,
- քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման հետևանքների վերացում,
- բրոնխիալ ասթմա,
- քրոնիկ հոգնածության համախտանիշ,
- սեպտիկ վիճակներ,
- Գուդպասչերի համախտանիշ (մազանոթների համակարգային բորբոքում՝ թոքերի և երիկամների ախտահարումով),
- ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ. անպայման պետք է հաշվի առնել, որ բուժման մեկ սեանսով պետք է չսահմանափակվել, և իրականացնել առնվազն երեք անգամ, քանի որ.
- առաջին փուլը նախատեսված է արյան մեջ ազատ շրջանառվող թունավոր նյութերի հեռացման համար,
- երկրորդ սեանսը հեռացնում է միջբջջային հեղուկում «կախված» թույները,
- երրորդ սեանսն է ապահովում վնասակար նյութերի հեռացումն անմիջապես բջիջներից։
Պլազմաֆերեզն իրականացվում է մասնագետի հետ խորհրդատվությունից հետո՝ բժշկի հսկողությամբ, որը հսկում է հիվանդին միջոցառման ընթացքում։
08.12.2021 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY2QL86G' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ