Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» ԲԿ է այցելել ռուս հայտնի էնդոսկոպիստ Եվգենի Սոլոնիցինը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ է այցելել ռուս հայտնի էնդոսկոպիստ Եվգենի Սոլոնիցինը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ է այցելել ռուս հայտնի էնդոսկոպիստ Եվգենի Սոլոնիցինը: Նա ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը: «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանի հետ Եվգենի Սոլոնիցինը կատարել է հիվանդների խորհրդատվություններ և հետազոտություններ՝ նորագույն սարքավորմամբ՝ ուլտրաձայնային էնդոսկոպիկ համակարգով:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքը նորագույն սարքավորմամբ համալրվել է վերջերս: Սարքը հնարավորություն է էնդոսկոպիկ հետազոտությունը համակցել ուլտրաձայնային ախտորոշման հետ՝ ստանալով գերճշգրիտ պատկեր՝ նվազագույն ինվազիվ միջամտությամբ: Ախտորոշման ժամանակակից մեթոդը կիրառվում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղածորանների ախտահարումների և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման համար: Գլխավոր առավելություններից մեկը՝ անհրաժեշտության դեպքում, հենց հետազոտության ընթացքում ուռուցքից բիոպսիայի ստացումն է՝ հետագա հիստոլոգիական քննության համար: Կարևոր այս միջամտությունը Արման Պետրոսյանը և Եվգենի Սոլոնիցինը կատարել են ենթաստամոքսային գեղձի ուռուցքով հիվանդների ախտորոշման ընթացքում: Բացի այդ Եվգենի Սոլոնիցինը մաստեր կլաս է անցկացրել՝ գործընկերներին ներկայացնելով բժշկության այս ճյուղի արդի հնարավորությունները և նորարարությունները:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ