Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» ԲԿ է այցելել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ է այցելել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը. erebunimed.com

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ «Էրեբունի» ԲԿ է այցելել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը: «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, նորագույն սարքավորումներով հագեցվածությանը, մատուցվող բուժօգնության ծավալին և նախանշված նոր ծրագրերին: Նախարարներին ներկայացվել է, որ կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք և բաժին, ծննդատուն, պոլիկլինիկա, միջուկային բժշկության եվրոպական կենտրոն: Իր բոլոր հնարավորություններով «Էրեբունին» առաջատար է և մի շարք ծառայություններ միակն են տարածաշրջանում: Առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում «Էրեբունի»-ում խոշորագույն ծրագրեր են իրականացվում: Մասնավորապես, 2019 թվականից մեկնարկած սուր իշեմիկ ինսուլտի ծրագիրով շուրջ 1000 հիվանդ բուժօգնություն է ստացել պետական պատվերի շրջանակում՝ գրանցելով հանրապետությունում լավագույն արդյունքը: Նույն թվականի ապրիլից մեկնարկած սանավիացիայի ծրագրով հանրապետության հեռավոր հատվածներից «էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ավելի քան 300 ծանր հիվանդ:

 

Կարևորելով նման ծրագրերի իրականացումը՝ Ալեքսեյ Ցոյը նշել է, որ դրանք հաջողությամբ կիրառվում են նաև իրենց երկրում: Նա ներկայացրել է նաև ղազախստանի հանրապետության առողջապահական համակարգի մեծ փորձը: Երկու երկրների նախարարները կարևորել են երկու երկրների համագործակցությունը, նախանշել առաջիկա աշխատանքների հետագա քայլերը: Ալեքսեյ Ցոյը գործընկերներին հրավիրել է Ղազախստան՝ հենց տեղում տեսնելու համակարգի աշխատանքը: Հյուրերը նաև շրջել են «Էրեբունի» ԲԿ-ի բաժանմունքներում, ծանոթացել տեխնիակական հագեցվածությանը, ինչպես նաև բուժական և ախտորոշիչ ծառայությունների առանձնահատկություններին:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ