Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կտրող-ծակող գործիքով սրտի վնասվածք ստացած հիվանդի կյանքը փրկվել է. erebunimed.com

Կտրող-ծակող գործիքով սրտի վնասվածք ստացած հիվանդի կյանքը փրկվել է. erebunimed.com

49-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով: Մինչ բժշկական կենտրոն հասնելն արդեն իսկ կատարվել էր սիրտ-թոքային վերակենդանացում, հիվանդն անցկացվել էր արհեստական շնչառության: «Էրեբունի» ԲԿ-ում հիվանդը շտապ հետազոտվել է, ինչի արդյուքնում պարզվել է, որ ծակող-կտրող գործիքով ստացված հարվածի հետևանքով վնասվել է կրծքավանդակի ձախ կեսը՝ թոքը, պերիկարդը և սիրտը: ՀՇ հետազոտությամբ ախտորոշվել է հեմոպերիկարդ, սրտի հնարավոր տամպոնադա, հեմոպնևմոթորաքս: Անհապաղ և կյանքի ցուցումով հիվանդը տեղափոխվել է վիրասրահ՝ վիրահատության: Վիրահատությունը սկսել են կրծային վիրաբույժ Գոռ Մելիքյանը և ընդհանուր վիրաբույժ Արտակ Վարդանյանը, անեսթեզիան ապահովել է Արթուր Հովհաննիսյանը: Նախ կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի վերացում։

 

Բացի այդ, հայտնաբերվել է սրտի ձախ փորոքի գագաթի մեծ վնասվածք։ Հաշվի առնելով հիվանդի ծանրության աստիճանը և վիրահատական բարդ դեպքը՝ վիրահատությունը շարունակվել է «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ: Դեպքը առանձնահատուկ էր և հատկանշական, քանի որ սրտամկանը կազմափոխված էր, ինչը կարող էր նախկինում տարած միոկարդիտի հետևանք լինել։ Վիրահատության արդյուքնում հաջողվեց կարել սրտամկանը` օգտագործելով պերիկարդի լաթեր և հարսրտային ճարպաբջջանք: Բարդ վիրահատության ընթացքում հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։ Ընդհանուր առմամբ, կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի դատարկում, սրտամկանի վնասվածքի կարում պրեկարդիալ ճարպաբջջանքի կիրառումով, թոքի միջանցիկ վնասման կարում, պերիկարդի թերթիկների հեմոստազ, պերիկարդի և պլևրալ խոռոչի սանացիա, պլևրալ խոռոչի երակի դրենավորում: Վիրահատությունից հետո հիվանդը ստացել է ինտենսիվ դեղորայքային բուժում: Երկու շաբաթ հետո տղամարդն ապաքինմամբ դուրս է գրվել:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ