Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» ԲԿ է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ Անահիտ Ավանեսյանը և փոխնախարար Արտյոմ Սմբատյանը շրջել են «Էրեբունի» ԲԿ հիմնանորոգված պոլիկլինիկայում, ծանոթացել ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակին: «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայի նոր մասնաշենքը վերակառուցվել, հիմնանորոգվել և վերազինվել է վերջերս:

 

Պոլիկլինիկայում մեկտեղվել են առողջության առաջնային պահպանման հիմնական ծառայությունները: Անհրաժեշտության դեպքում շահառուներն օգտվում են նաև «Էրեբունի» ԲԿ-ի լաբորատոր-գործիքային, ինչպես նաև առաջատար նեղ-մասնագետների ծառայություններից: Նախարարի շրջայցի ընթացքում պոլիկլինիկայի տնօրեն Գայանե Մարտիրոսյանը ներկայացրել է, որ պոլիկլինիկայի ծառայությունների մատուցման արդիականացումն ամբողջությամբ դիտարկվել է Covid-19-ի դեմ պայքարի համատեսքստում:  Բարելավվել են տեղամասային բժիշկների աշխատանքային պայմանները, նվազագույնի է հասցվել վարակի տարածման հավանականությունը, իսկ թեսթավորվող շահառուների համար կառուցվել է հատուկ մեկուսարան՝ հակահամաճարակային չափորոշիչներին համապատասխան: Ստեղծվել են հարմարավետ պայմաններ ոչ միայն բուժանձնակազմի, այլև սպասարկվող ազգաբնակչության համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան սպասարկում է ավելի քան 35.000 բնակչի:

 

Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների մոտ տարեկան 44.000 ամբուլատոր այց է գրանցվում: Իսկ պոլիկլինիկայում գործում են նեղ մասնագիտական ՝ նյարդաբանական, սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, վիրաբուժական ծառայություններ, ինչպես նաև դիսպանսեր հսկողության՝ մաշկավեներաբանի, ներզատաբանի և ուռուցքաբանի կաբինետներ: «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայում արդեն մի քանի ամիս է՝ գործում է նաև մանկաբուժական կաբինետը, որտեղ ամեն ինչ հարմարեցված է երեխաներին: Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի փոքրիկները չզգան բուժզննման անհարմարությունները: Մինչ այժմ կազմակերպվել են նաև բաց դեռների օրեր. հանրապետության այլ համայնքների փոքրիկները բուժզննում են անցել մանկաբուժի կողմից: Շաքարային և ոչ շաքարային դիաբետ, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա հիվանդությունններով հաշվառված քաղաքացիները պետության կողմից կենտրոնացված կարգով տրամադրվող դեղորայք են ստանում պոլիկլինիկայում գործող դեղատնային կրպակից:

 

Հանրապետությունում իրականացվող Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարից մինչ այժմ «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայում պատվաստվել է 968 մարդ, իրացվել է 1477 չափաբաժին պատվաստանյութ: Պոլիկլինիկայում հաջողությամբ իրականացվում են նաև առողջապահության նախարարության կողմից ներդրված պետական սկրինինգային և մի շարք այլ ծրագրեր: Հաշվի առնելով աշխատանք ունեցող ազգաբնակչության՝ պոլիկլինիկա այցելելու ժամային անհարմարություները, «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկան աշխատում է երկու հերթափոխով՝ 9:00-18:00-ը: Ազգաբնակչությունը հնարավորություն ունի պոլիկլինիկական ծառայություններից օգտվել նաև շաբաթ օրերին:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ