Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ԵՊԲՀ քոլեջն ընդլայնել է միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը. Սալուտեմ ամսագիր

ԵՊԲՀ քոլեջն ընդլայնել է միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը. Սալուտեմ ամսագիր

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է, որը գործում է Բժշկական համալսարանի կազմում: Վերջին տարիներին ԵՊԲՀ քոլեջն ընդլայնել է միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը՝ հաստատուն տեղ զբաղեցնելով հանրապետության քոլեջների շարքում: Քոլեջում արդեն գործող «Ատամնատեխնիկական գործ» և «Բուժական գործ» մասնագիտություններին չորս տարի առաջ ավելացել են ևս երեքը՝ «Քույրական գործ» «Դեղագործություն» և «Լաբորատոր ախտորոշում»։

ԵՊԲՀ քոլեջ կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման:

 

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով: Մրցույթն անցկացվում է դիմորդների՝ «Կենսաբանություն» առարկայի ընդունելության գրավոր քննական (անցկացվում է ԵՊԲՀ-ում) գնահատականի, ատեստատի միջին գնահատականի, ատեստատում նշված «Քիմիա» առարկայի և «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննական գնահատականի գումարի հիման վրա:

 

«Կենսաբանություն» առարկայից գիտելիքների պահանջվող մակարդակը սահմանվում է 9-րդ կամ 12-րդ դասարանների դպրոցական ծրագրով: 12-րդ դասարանն ավարտած բուհի դիմորդները կարող են Քոլեջի ընդունելությանը մասնակցել՝ օգտագործելով բուհի ընդունելության ժամանակ հանձնած «Կենսաբանություն» առարկայի քննական գնահատականը: Քոլեջի ընդունելության «Կենսաբանություն» առարկայից գրավոր քննությունն անցկացվում է ԵՊԲՀ-ում:

ԵՊԲՀ քոլեջում դասավանդում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լավագույն դասախոսները: Դասընթացներն անցկացվում են Բժշկական համալսարանի ամբիոններում և կլինիկաներում:

Ուսումնառության ընթացքում մեծ նշանակություն է տրվում սովորողների գործնական հմտությունների ձեռքբերմանը: Քոլեջի ուսանողները կատարելագործում են իրենց տեսական գիտելիքները ԵՊԲՀ Սիմուլյացիոն ուսումնական կենտրոններում, համալասարանական լաբորատորիաներում:

Քոլեջի ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի համապատասխան ամբիոնների հետ, դասախոսական կազմը համալրված է համալսարանի աշխատակիցներով։

Շրջանավարտները ստանում են միջին բժշկական մասնագետի պետական նմուշի դիպլոմ` աշխատանքի իրավունք ունենալով և՛ հանրապետությունում, և՛ արտ-երկրի բուժհիմնարկներում։

ԵՊԲՀ քոլեջը ղեկավարում է բուհի շրջանավարտ Ալեքսան Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ ԵՊԲՀ քոլեջը ստեղծվել է 1996 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ։

 

 

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ