Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տղամարդու կյանքը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տղամարդու կյանքը. erebunimed.com

65-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ծանր վիճակում, աղիքային տրակտի սուր արյունահոսությամբ և անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրա բուժօգնությունն իրականացվել է ծառայության ղեկավար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ: 3 տարի առաջ հիվանդի մոտ ախտորոշվել էր աորտայի և նրա ճյուղերի օբլիտերացնող աթերոսկլերոզ, կատարվել էր աորտո-զստային բիֆուրկացիոն ալլոշունտավորում: Տարեսկզբից, սակայն, սկսել էին պարբերաբար կրկնվող արյունահոսություններ, ախտորոշվել էր սակավարյունություն, հիպովոլեմիա, որոնց պատճառը պարզել հնարավոր չէր եղել:

 

«Էրեբունի» ԲԿ-ում հոսպիտալացումից հետո կատարվել են լաբորատոր-գործիքային մանրակրկիտ հետազոտություններ:

Պոլիօրգան անգիոգրաֆիկ համակարգչային շերտագրությամբ պարզվել էր, որ առկա է որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի քրոնիկական շերտազատում, աորտիտին բնորոշ պատկեր՝ հարպատային ազատ գազի առկայությամբ:

 

Ախտորոշվել էր նաև տասներկումատնյա աղու ստորին հորիզոնական հատվածի հետին պատի դեֆեկտ: Չնայած վերակենդանացման բաժանմունքում իրակացված ինտենսիվ թերապիային՝ հիվանդի վիճակը չէր կարգավորվում: Վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ հրավիրվեց կոնսիլիում: Առաջատար մասնագետները, վերլուծելով հետազոտությունների արդյուքները՝ ախտորոշեցին հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ աորտո-դուոդենալ խուղակ:

 

Հաշվի առնելով հազվագյուտ հիվանդության մեծ ռիսկերը՝ որոշվեց կատարել բացառիկ վիրահատություն:

 

«Էրեբունի» ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ վիրաբուժական թիմը՝ Գևորգ Հարությունյան, Տիգրանուհի Հովսեփյան, անեսթեզիոլոգ Վարդան Առաքելյան, կատարեց բարդ և բացառիկ վիրահատություն՝ տասներկումատնյա աղու վայրէջ՝ ստորին հորիզոնական, աղիճ աղու պրոքսիմալ հատվածների մասնահատում, աորտո-դուոդենալ խուղակի լիկվիդացիա, դուոդենո-յեյունո կողքը-կողքին անաստամոզի ձևավորում, հետորովայնամզային տարածության ֆլեգմոնայի բացահատում, գալարային իլեոստոմայի ձևավորում, որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության սանացիա և դրենավորում: Հիվանդի հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Նա ապաքինմամբ դուրս է գրվել վիրահատությունից 11օր անց:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ