Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ԱՀ ԱՆ. Կոնստանտին Տոնիյանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացրել

ԱՀ ԱՆ. Կոնստանտին Տոնիյանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացրել

Հունիսի 14-19-ը Մոսկվայի Վոլինսկի  N 1 կլինիկական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, ծննդով արցախցի Կոնստանտին Տոնիյանը ԱՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջապահության կենտրոնում իրականացրել  է լապորոսկոպիկ վիրահատություններ զուգահեռ նաև` հիվանդների խորհրդատվություն:

Փորձառու  գինեկոլոգի  խոսքով լապորոսկոպիկ եղանակով վիրաբուժական միջամտությունները ուղղված են նրան, որ նվազագույնի հասցվեն հիվանդի վնասվածքները, ցավային ախտանիշները, բացի այդ հնարավորություն է տալիս արագ վերականգնվել: Ժամանակակից վիրաբուժության մեջ առկա են փակ եղանակով վիրահատությունների իրականացման տենդենցներ: Մասնագետը հավելել է, ուրախալին այն է,   որ   պատերազմից հետո արցախցի  երիտասարդ  կանայք  մեծ   ցանկություն  ունեն  նորից  ու նորից մայրանալու:  

Կոնստանտին Տոնիյանը Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կատարել է  18 գինեկոլոգիական, Հանրապետական բժշկական կենտրոնում՝  1 լապորոսկոպիկ վիրահատություն:

Մոսկվաբնակ գինեկոլոգը կարևորել է տեղի գործընկերների  հետ առաջատար  փորձի և ոլորտի նորությունների փոխանակումը, իր գոհունակություն է արտահայտել Արցախի մասնագետների պրոֆեսիոնալիզմի  և Հանրապետական բժշկական կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումների վերաբերյալ:

 

Կոնստանտին Տոնիյանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացրել

 

 

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ