Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» ԲԿ-ում կնոջ արգանդից հեռացվել է 11 կգ-անոց գիգանտ միոմա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կնոջ արգանդից հեռացվել է 11 կգ-անոց գիգանտ միոմա. erebunimed.com

48-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել որովայնի չափերի մեծացման գանգատով: Խնդիրն ի հայտ էր եկել մի քանի տարվա ընթացքում: Չունենալով այլ գանգատներ կամ ախտանշաններ՝ կինը որովայնի չափերի մեծացումը կապել էր  քաշի ավելացման  հետ: Առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, այդ թվում՝ սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում ախտորոշվել է գիգանտ միոմա:

 

Անդրանիկ Պողոսյանը հրավիրվել է տարբեր նեղ-մասնագետների խորհրդակցություն՝ գտնելու բուժման մարտավարությունը: Որոշվել է կատարել վիրահատություն՝ հեռացնել ուռուցքը: Մինչ վիրահատությունը քննարկվել են հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման միջանտության ընթացքում: Կատարվել է երկայնաձև  լապարոտոմիա,  արգանդի  էքստերպացիա՝ հավելումներով:

 

Վիրահատությունը կատարել է Անդրանիկ Պողոսյանը՝  գինեկոլոգներ Նառա Ադամյանի և Լիլիթ Մեղրյանի հետ, ծննդատան անեսթեզիոլոգիայի ծառայութսան ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ: Միոմայի նման չափերն առաջացրել էր նաև  պորտային ճողվածք: Գինեկոլոգիական վիրահատության ավարտին  կատարվել է նաև ճողվածքահատում, որն իրականացրել է վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Արա Վարդանյանը:  Վիրահատական երկու միջամտություններն էլ անցել են բարեհաջող, առանց խնդիրների, հիվանդն արդեն  ապաքինմամբ դուրս է գրվել:

 

«Էրեբունի» ԲԿ-ում կնոջ արգանդից հեռացվել է 11 կգ-անոց գիգանտ միոմա «Էրեբունի» ԲԿ-ում կնոջ արգանդից հեռացվել է 11 կգ-անոց գիգանտ միոմա

«Էրեբունի» ԲԿ-ում կնոջ արգանդից հեռացվել է 11 կգ-անոց գիգանտ միոմա «Էրեբունի» ԲԿ-ում կնոջ արգանդից հեռացվել է 11 կգ-անոց գիգանտ միոմա

«Էրեբունի» ԲԿ-ում կնոջ արգանդից հեռացվել է 11 կգ-անոց գիգանտ միոմա

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ