Լուրեր
ԵՊԲՀ. Արմենակ Համբարձումյանն անհրաժեշտություն է համարում ապագա բժիշկների մոտ համաճարակաբանական մտածելակերպի ձևավորումը
Համավարակի դեմ պայքարի մեկ տարում ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնը հանրային իրազեկման և քաղաքացիների՝ հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքների բարձրացման լայնածավալ աշխատանք է իրականացել: Ամբիոնի աշխատակիցների գործունեությունից անմասն չի մնացել նաև գիտական, կլինիկական ուղղվածության գործունեությունը:
Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանը նշում է, որ Covid-19-ը նոր վարակ է, որը մարդու առողջության վրա կարող է ծանր հետևանքներ թողնել: Կորոնավիրուսը, նրա խոսքով, 21-րդ դարի առաջին համավարակը չէր, սակայն յուրաքանչյուր համավարակի դեմ պայքարի մեխանիզմներն ու մոտեցումները տարբեր են:
Նշենք, որ Համաճարակաբանության ամբիոնի կողմից մշակվել են օդակաթիլային մեխանիզմով տարածվող վարակների՝ այդ թվում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ուղեցույցներ, որոնք շուտով կտպագրվեն և կհանձնվեն հանրության դատին: Ապագա բժիշկները, ուսանողները, առողջապահական համակարգի ներկայացուցիչները հնարավորություն կունենան շուրջ 70 էջից բաղկացած ուղեցույցների շնորհիվ ևս մեկ անգամ կարևորել համավարակի դեմ պայքարը, հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանումը: Կորոնավիրուսի դեմ պայքարի անցած մեկ տարում ամբիոնի ղեկավարն ու աշխատակիցները ավելի քան 5 տասնյակ հեռուստատեսային և էլեկտրոնային լրատվամիջոցների հետ են հարցազրույցներ անցկացրել՝ օպերատիվ արձագանքելով համավարակով պայմանավորված իրավիճակին, տալով պարզաբանումներ: Իրազեկման աշխատանքները շարունակվում են առայսօր:
«Կանխարգելման միջոցառումների շնորհիվ նվազել են ոչ միայն կորոնավիրուսի, այլև այլ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող և աղիքային վարակների հիվանդացության ցուցանիշները»,- նկատում է պրոֆեսորը:
Հիվանդությունների դեմ պայքարում նա կարևորում է գիտելիքների թարմացման մշտական գործընթացը: Փաստում է, որ վերջին ժամանակահատվածում աճել է նաև սովորողների հետաքրքրությունը համաճարակաբանի մասնագիտության հանդեպ, սակայն համաճարակաբան դառնալու և աշխատելու համար, Արմենակ Համբարձումյանը հիշեցնում է, որ հարկավոր է ձեռք բերել նեղ մասնագիտացում՝ անցնելով կլինիկական օրդինատուրա՝ մեկ տարի տևողությամբ:
«Համաճարակաբանությունը շատ հետաքրքիր ուղղություն է, որը պահանջում է մասնագետից, առաջին հերթին, դառնալ լավ բժիշկ, քաջ ծանոթ լինել բուժական գործին՝ համաճարակաբանական գործողություններով հետազոտություններ անցկացնելու հնարավորություններից պատկերացում կազմելու համար»,- ընդգծում է ամբիոնի ղեկավարը:
Նա մեծապես կարևորում է ապագա բժիշկների մոտ համաճարակաբանական մտածելակերպի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը առողջապահական տարբեր մարտահրավերներով պայմանավորված հրամայական է: Պատահական չէ, որ համաճարակաբանություն ուսուցանվում է բժշկական համալսարանի գրեթե բոլոր ֆակուլտետների ուսանողներին՝ դասախոսությունների, գործնական պարապմունքների միջոցով:
Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը շարունակվում է, համաճարակաբանը որպես կանխարգելման արդյունավետ միջոց կարևորում է պատվաստվելը: Այն դեպքում, երբ կորոնավիրուսով հիվանդացած և պատվաստված բնակչությունը կազմի շուրջ 70 տոկոս, կարող է առաջանալ կոլեկտիվ իմունիտետ, ինչն էլ կհանգեցնի համավարակի մակարդակի իջեցման: Պատվաստումը պրոֆեսորը կյանք փրկող, հիվանդության բարդ ընթացքը կանխարգելող միջոց է համարում: Ցանկացած հիվանդության դեպքում համալսարանականը հորդորում է բնակչությանը վստահել միայն մասնագիտական կարծիքներին և չզբաղվել ինքնաբուժմամբ:
Համաճարակաբանության ամբիոնի վարիչը նշում է, որ ամբիոնի շատ շրջանավարտներ այսօր մասնագիտական հաջող գործունեություն են ծավալում ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի առողջապահական, բժշկագիտական հեղինակավոր կազմակերպություններում՝ նպաստելով համագործակցության ամրապնդմանը հարազատ բուհի հետ:
Արմենակ Համբարձումյանը ԵՊԲՀ նախկին սանիտարահիգիենիկ ֆակուլտետի շրջանավարտ է, նաև տասը տարի այդ ֆակուլտետի դեկանն է եղել: Մասնագիտական երկար տարիների գործունեությունը նվիրել է մեր երկրում համաճարակաբանության ոլորտի, կրթության համակարգի զարգացմանը՝ տարբեր տարիների կտրվածքով պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով:
Նա 12 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսության գիտական ղեկավար է եղել: Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի նախագահն է արդեն ավելի քան 20 տարի: 2019 թվականից պրոֆեսորը ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահն է:
Հեղինակ է 4 հեղինակային իրավունքի վկայագրի, 16 գյուտարարական առաջարկի, 205 տպագրված աշխատանքի, 1 մենագրության և 4 դասագրքի:
24.05.2021 Կարդացեք նաև
09.10.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ