Լուրեր
ԵՊԲՀ. «Լանցետ» ծրագրի մասնակիցները զարգացնում են հմտությունները փորձարարական վիրասրահում
Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի շրջանակում ապագա բժիշկները նեղ մասնագիտական հմտությունների երկրորդ փուլի ընթացքում ներկայացրին ձեռք բերված վիրաբուժական փորձն ու գիտելիքները:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի փորձարարական վիրասրահում աշխատում էին անոթային, միկրո և պլաստիկ, ինչպես նաև աբդոմինալ վիրաբուժության թիմերը:
Անոթային վիրաբուժության թիմի համակարգող Տիգրան Սևյանի խոսքով՝ նպատակն ապագա բժիշկներին տեխնիկապես պատրաստելն է, իսկ հետագայում նրանք կհարստացնեն իրենց փորձը նաև կլինիկաներում: «Անոթային վիրաբուժության թիմը կկատարի շունտավորում և պրոթեզավորում: Համալսարանն ավարտելուց հետո ուսանողներն այս ծրագրի շնորհիվ բավականին խոշոր քայլերով առաջ կգնան իրենց մասնագիտության ոլորտում», - ավելացրեց Տիգրանը:
Միկրո և պլաստիկ վիրաբուժության թիմի համակարգող Մերի Ղարագյոզյանն, իր հերթին, որ վիրահատարանում իրենց աշխատանքը ներառում է 2 բաղադրիչ՝ օրգանական հյուսվածքի 1,5-2 մմ զարկերակի բերանակցում ծայրը ծայրին եղանակով և մաշկային դեֆեկտների շտկում տեղային մաշկային հյուսվածքներով:
Իսկ աբդոմինալ վիրաբուժության թիմի համակարգող Միխաիլ Բոլյանը տեղեկացրեց, որ իրենք աշխատում են աղիքային բերանակցման ձևավորման վրա՝ կողքը կողքին եղանակով: «Ուսանողները սովորում են աղիքի ծայրատի ձևավորում, տանող ու բերող գալարների համադրում և բուն բերանակցման ձևավորում», - նշեց Միխաիլը:
Փորձարարական վիրահատարանում կատարված աշխատանքի արդյունքներով ժյուրին, որի կազմում են ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը և Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանը, կընտրի այն հաջողակներին, որոնք հնարավորություն կստանան մասնակցելու «Լանցետ» ծրագրի հաջորդ փուլին:
29.04.2021 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYoylwcz' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ.jpg)
.jpg)
.jpg)
