Լուրեր
ԵՊԲՀ-ին նվիրաբերվեց Գրիգոր Հաջի-Մուրադյանի հեղինակած մատենագրությունը
Բժշկական համալսարանի գրադարանի նախկին երկարամյա ղեկավար, գրադարանագետ Գրիգոր Հաջի-Մուրադյանի հեղինակած մատենագրությունը դուստրը՝ բանասեր Անժելա Մուրադյանն այսօր նվիրաբերեց բժշկական 100-ամյա համալսարանին:
«Հայրս մեծ նվիրումով գրել է բժշկական համալսարանի մատենագիտությունը` ստեղծման օրից սկսած: Մանրամասն ներկայացնելով, թե ինչպես և ովքեր են եղել բժշկական բուհի կարկառուն պրոֆեսորներն ու դոցենտները, աշխատակիցները, ամբիոնի վարիչները` իրենց լուսանկարներով և այլ մանրամասներով, աղբյուրներով և հղումներով»,- պատմեց Անժել Մուրադյանը՝ հավելելով, որ հայրը մեծ նվիրումով ահռելի աշխատանք է կատարել:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը շնորհակալություն հայտնեց նվիրաբերության համար՝ ընդգծելով, որ պատմական նշանակության նյութերը առավել քան արժեքավոր են հատկապես բուհի 100-ամյա հոբելյանի շրջանակում, քանի որ համալսարանի կողմից նյութերի արխիվացման, մշակման ծավալուն աշխատանք է իրականացվել:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կվերաբացվի լիովին արդիականացված բժշկական թանգարան, որտեղ տեղ կգտնի նաև Մուրադյանների ընտանիքի կողմից նվիրաբերված այս եզակի մատենագրությունը:
Համակարգչային տպագրությամբ կազմված մատենագրությունը հեղինակը չի հասցրել հրատարակել, սակայն այն հանձնելով բժշկական համալսարանին՝ դուստրը վստահ է, որ այդ կերպ հարազատ կրթօջախում վառ կմնա հոր հիշատակը: Անժելա Մուրադյանը ևս հայրիկի ղեկավարման օրոք մի քանի տարի աշխատել է բժշկական համալսարանի գրադարանում:
Փաստում է, որ հայրիկը լինելով պատասխանատու և սկզբունքային մարդ մշտապես կարևորել է յուրաքանչյուր գրքի, ատլասի, տպագրական նյութի խնամքով պահպանումը:
Գրիգոր Նազարի Հաջի-Մուրադյանը ծնվել է 1935 թվականին, աշխատել է ԵՊԲՀ գրադարանում 1988-ից 1996 թթ.: Իր գործին նվիրված մատենագետը մահացել է 2020 թվականին: Բացի բժշկականից նա մասնագիտական գործունեություն է ծավալել նաև Հայաստանի ազգային գրադարանում:
Նշենք, որ բժշկական համալսարանի կողմից Անժելա Մուրադյանին հանձնվեց շնորհակալագիր հայրիկից՝ Գրիգոր Հաջի-Մուրադյանից ժառանգած մատենագրությունը ԵՊԲՀ-ին նվիրաբերելու համար։
29.04.2021 Կարդացեք նաև
09.10.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ