Լուրեր
Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից: Բաժանմունքը նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հեպատոպանկրեատոբիլիար հատվածում գտնվող օրգանների քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ: Այստեղ են ուղղորդվում ստամոքսի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդները: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ:
Քաղցկեղային հիվանդությունների բարդությունների ու դրանց բուժման միջոցների մասին Առողջապահական համակարգ մասնագիտական նախագիծը զրուցել է հայտնի օնկովիրաբույժ Արթուր Մուշեղի Սահակյանի հետ:
Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում ամենից շատ ու մեծ հաճախականությամբ կատարվում են ստամոքսի քաղցկեղի, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատություններ: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ: Ու շատ հաճախ նման ծանր հիվանդներն ուղղորդվում են «Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար օնկովիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի մոտ. «Բարդությունն այն է, որ այս ուռուցքները օրգանիզմում դարանակալում են երկար ժամանակ, զարգանում են դանդաղ, առանց ախտանիշների ու բացահայտվում բավական ուշ, երբ արդեն լինում են խոր քաղցկեղային օջախներ ու տարբեր օրգաններում մետաստազներ: Եթեկան մետաստազներ հարակից օրգաններում պետք է կատարել շատ ավելի բարդ՝ համակցված վիրահատություն: Համակցված վիրահատությունների ժամանակ վիրաբույժը ախտահարված մի քանի օրգանների ամբողջական կամ մասնակի հեռացումը պետք է կատարի այնպես, որ միաժամանակ հնարավոր լինի և՛ պահպանել կամ վերականգնել այդ օրգանների ֆունկցիոնալությունը, և՛ հեռացնել բոլոր տեսանելի ուռուցքները, հակառակ դեպքում վիրահատությունն իմաստ չունի ձեռնարկել»:
Համակցված վիրահատությունները բավական բարդ ու ռիսկային միջամտություններ են, ու ոչ միակը այս բաժանմունքի առօրյայում: Օնկովիրաբուժությունում առավել բարդ դեպքեր են համարվում քաղցկեղի կրկնությունները.« Քաղցկեղի կրկնության պատճառը միշտ չէ, որ ոչ լիարժեք կատարված վիրահատական միջամտությունն է լինում: Այն դարանակալ հիվանդություն է, ու քաղցկեղածին բջիջները փոքր քանակությամբ կարող են մնալ ինչ-որ հատվածում և բազմանալ՝ կրկին առաջացնելով ուռուցք: Իսկ կրկնության դեպքում վիրահատությունը շատ ավելի բարդ է ու սպեցիֆիկ, որովհետև տեղում խախտվել է անատոմիան, փոփոխվել են հյուսվածքները, ֆիբրոզ է եղել, սպի է առաջացել: Նման դեպքերում մեր ջանքերը հիմնականում ուղղված են լինում ապրելիությունը որոշ ժամանակ բարելավելուն և երկարացնելուն»:
Արթմեդի» ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում են բուժվում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ ունեցող հարյուրավոր հիվանդներ: Այս բաժանմունք են ուղղորդվում հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցողները, որովհետև այս բաժանմունքն ունի քաղցկեղի այդ տեսակի արդյունավետ բուժման ամենադրական ու հարուստ փորձը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ուշ փուլերում: Համեմատաբար վաղ են հայտնաբերվում լեղածորանին մոտ տեղակայված ուռուցքները, որոնք աճելով փակում են լեղածորանն ու առաջացնում մեխանիկական դեղնուկ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար հիմնականում կատարվում է ծավալային բարդ վիրահատություն, որովհետև այստեղ ուղղորդվում են հիմնականում ծանր հիվանդները, հիվանդության ուշ փուլերում: Վիրահատության ժամանակ հեռացվում են գլխիկը, 12-մատնյա աղին, լեղապարկը, լեղածորանի որոշ հատված: Հենց բգդ, պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանն է մեր հանրապետությունում զարգացրել ենթաստամոքսային գեղձի պանկրեատոդուոդենալ վիրահատական միջամտությունների փորձը: Առ այսօր նա համարվում է հազվադեպ ու ծանր քաղցկեղի այս տեսակի վիրահատական բուժում իրականացնող քիչ մասնագետներից մեկը Հայաստանում: Հենց ճիշտ և պրոֆեսիոնալ կատարված միջամտությունների շնորհիվ է, որ այս բաժանմունքի պացիենտներն ունենում են բարձր ապրելիություն՝ 5-10 տարի:
Առողջապահական համակարգ


Կարդացեք նաև

Ֆրանսիահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ «էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ներում հինգ օրվա ընթացքում տասներկու վիրահատություն է կատարել: Պատերազմի ընթացքում...



ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արթուր Սոխակյանը պարգևատրվել է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով։ Սոխակյանի կողմից կատարված բարդ և դժվարին...



ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Կիրակոսյանը պարգևատրվել է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով։ Կիրակոսյանի կողմից կատարված բարդ և դժվարին վիրահատությունների արդյունքում...



Երևանի Քանաքեռ–Զեյթուն ծննդատան մանկաբարձական ծառայության ղեկավար Արմեն Բաղդասարյանը կիսվում է իր վկայությամբ՝ Ստեփանակերտում Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ռումբերի պայթյունների...



ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ ֆիզիոթերապիայի բաժանմունքի կինեզիոթերապևտ Էմիլիա Խաչատրյանը պարգևատրվել է «ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ» շքանշանով։ Նա կարողացել է իր պրոֆեսիոնալ մոտեցմամբ...



Հերթական բարդ վիրահատությունը հաջողությամբ կատարվեց Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում ՝ կլինիկայի ղեկավար, բ.գ.դ Գ.Ա. Համբարձումյանի կողմից...



Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը...



ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլներն անկախ եղանակային պայմաններից, հեռավորությունից, օրվա ցանկացած ժամի...



ԵՊԲՀ ռեկտորատի այսօրվա նիստն ունեցավ նաև հանդիսավոր մաս:
Ռեկտորը ՀՀ կառավարության կողմից տրամադրված ոսկե մեդալները հանձնեց «Հերացի» ավագ դպրոցի...



«Նաիրի» բժշկական կենտրոնը քիմիաթերապիայի պացիենտներին է առաջարկում վերջին չափանիշներով, հիմնովին վերակառուցված հարմարավետ ու գեղատեսիլ մի նոր բաժանմունք, որտեղ պացիենտը կստանա...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող...



Իշեմիկ ինսուլտից մահացությունը զարգացած երկրներում կազմում է ընդհանուր մահացության 12-20%ը` զիջելով միայն սրտային ախտաբանություններից և բոլոր տեղակայման նորագոյացություններից` մահացությանը...



Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...



«Նաիրի» ԲԿ ընդունարան էր դիմել 30 տարեկան կին` ոսկրային համակարգի քաղցկեղի կասկածով: Ուղղորդվել էր օնկոօրթոպեդի մոտ, ով պետք է իրականացներ բաց բիոպսիա` ախտորոշման հաստատման համար...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ