Լուրեր
Կորոնավիրուսային ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Նունե Քրիշչյանի հետ. armeniamedicalcenter.am

Համաճարակաբանության խնդիրներն այս տարվա ընթացքում, կարծես թե, բազմապատկվեցին և դարձան ամենակարևորը:
Այո, ինչպես նաև համաճարակաբանությունը որպես մասնագիտություն ավելի արժևորվեց: Սկզբում բոլորս խուճապային տրամադրության մեջ էինք և դրա հիմնական պատճառն այն էր, որ ոչինչ չգիտեինք կորոնավիրուսի և վերջինիս հարուցած հիվանդության մասին: Դրան զուգահեռ, սարսափելի կադրեր էին ցուցադրում Չինաստանից և այլ երկրներից, թե ինչպես են մարդիկ փողոցում ընկնում և այլն: Հիմա արդեն գիտենք, որ, իհարկե, լինում են նաև կոլապտոիդ վիճակներ, բայց կարծես համակերպվել ենք և արդեն, քիչ թե շատ, իրազեկված լինելով այս աղետալի վարակի մասին՝ հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ:
Բնականաբար, սկզբում կար մասնագետների պակաս, ինչպե՞ս կարգավորվեց այդ հարցը:
Որպես ազգային թիմի անդամ, իմ և գործընկերներիս ջանքերով, բավականին մեծ թվով բուժանձնակազմ կրթվեց: COVID-19 վարակի հսկողության թեմաներով եղել են վեբինարներ, առցանց և լսարանային դասընթացներ:
Բուժման հարցերից ոչ պակաս կարևոր է վարակից պաշտպանվելը, բայց սկզբում դա էլ դեռ կազմակերպված չէր և շատ անորոշ էր:
Սկզբնական շրջանում, նույնիսկ բոլոր առաջատար երկրներում, անհատական պաշտպանիչ միջոցների պակաս կար: Մենք ևս թանզիֆի 8 շերտով դիմակներ կարեցինք. արդուկում, լվանում էինք և դրանք լավ էլ պաշտպանում էին, մինչև մեր բուժհաստատությունները ևս համալրվեցին համապատասխան պաշտպանիչ միջոցներով:
Բուժաշխատողների գլխավորությամբ ամբողջ ազգը սկսեց ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային՝ հաճախ լվանալ, մշակել սպիրտ պարունակող ախտահանիչներով, պահպանել սոցիալական հեռավորություն և դիմակ կրել: Դիմակ կրելը նվազեցնում է դիմացինի վարակվելու հավանականությունը:
Այս ընթացքում կորոնավիրուսային վարակի ընթացքն ինչպե՞ս կգնահատեք:
Ցավոք, կորոնավիրուսի դեպքերը գնալով ավելի բարդանում են: Եթե սկզբում ունեինք անգամ անախտանիշ դեպքեր, պացիենտները բուժվում էին տանը, ապա հիմա գրեթե 90%-ը բարդ կլինիկական ընթացք է ունենում: Շատերի մոտ թոքաբորբի զարգացումը գրեթե պարտադիր է դարձել: Հիվանդությունը բարդանում է անգամ առանց ուղեկցող հիվանդությունների:
Կորոնավիրուսի այս բարդ իրավիճակին միացավ պատերազմը և, բնականաբար, ավելի բարդացրեց վիճակը:
Այո, պատերազմը բարդացրեց իրավիճակը: Սկսեցինք պայքարել երկու ճակատում, աշխատում էինք 24 ժամ: Պայքարում էինք նաև այն բանի համար, որ ռազմադաշտից բերված մեր վիրավոր տղաները զուգահեռ չվարակվեն կորոնավիրուսով, որն է՛լ ավելի կբարդացներ նրանց վիճակը: Արցախում զինվորներին ցուցաբերվում էր անհետաձգելի օգնություն, հետո նրանք տեղափոխվում էին Հայաստանի տարբեր բուժհաստատություններ:
Վերահսկելը դժվար էր: Բոլոր հիվանդանոցներում կային սահմանափակումներ, բայց հուզական խնդիրն այնքան բարձր էր, որ վիրավոր զինվորի հարազատների առջև դռներ փակելը, նրանց խիստ կանոններով վերաբերվելը չափազանց դժվար էր: Չնայած բոլորն էլ ըմբռնումով էին մոտենում ու փորձում էին պահպանել կանոնները, այդուհանդերձ, ունեցանք զինվորների վարակման դեպքեր:
Որո՞նք էին, սկզբում, ամենակարևոր խնդիրները:
Սկզբում մեկուսացման խնդիրներ կային, մահճակալները չէին բավականացնում: Թեստավորումը, մեկուսացումը և այլ հարցեր կազմակեպելն ու վերահսկելը բարդ էին: Բոլորը ջերմում էին և դժվար էր հասկանալ՝ դա վերքերի՞ց էր, թե՞` վարակից:
Վարակը տանելուց հետո իմունիտետը որքա՞ն ժամանակ է պաշտպանում` կրկին վարակվելուց:
Այդ հարցը դեռևս լավ ուսումնասիրված չէ, սակայն կա կրկնավարակի հավանականություն: Մեր բուժաշխատողների մոտ արդեն եղել են կրկնավարակման դեպքեր: Դա կամ օրգանիզմում հիվանդության երկրորդ ալիք է եղել, կամ` նոր հիվանդություն:
«Արմենիա» ՀԲԿ-ում ե՞րբ են բացվել կիրոնավիրուսային բաժանմունքները:
Անհրաժեշտությունից ելնելով, բացեցինք կորոնավիրուսային երկու բաժանմունք՝ հնարավորին մեկուսացված: Դրանք գտնվում են 5-րդ և 6-րդ հարկերում: Ընդհանուր առմամբ, ունենք 100 մահճակալ: Այդ գործընթացը կազմակերպել բազմապրոֆիլ հիվանդանոցում բավականին բարդ է: Պացիենտների համար ստեղծեցինք առանձին վերելակ, առանձին մուտք: Կարգավորել ենք նաև հետազոտությունների խնդիրը, դրանց մեծ մասը կատարվում են տեղում, իսկ թոքերի ՀՏ-ի համար հիվանդներին տրամադրվում են հատուկ ժամեր:
Որքա՞ն ժամանակ է հիվանդը վարակիչ:
Պացիենտը վարակիչ է մինչև կլինիկական ախտանիշներն ի հայտ գալը` 1-2 օր և կլինիկան սկսելուց հետո` մինչև 11-14-րդ օրը: Եթե թեստը դրական է, 14-րդ օրն այլևս կրկնակի թեստավորում չի պահանջվում: Սակայն ստացիոնարում գտնվելու ընթացքում կարելի է թեստավորել, եթե առկա է որևէ խնդիր կամ անհրաժեշտ տեղափոխել այլ բաժանմունք: Կրկնակի ՀՏ-ն ցանկալի է կատարել ավելի ուշ՝ բուժող բժշկի ցուցումով:
Բուժման ի՞նչ մոտեցումներ կան:
Կան միջազգային բուժման ուղեցույցներ, որոնք արագ թարգմանվեցին և ներդրվեցին: Դրանք հակավիրուսային պատրաստուկներն են, հակաբիոտիկներ, հորմոններ և այլն: Պարբերաբար բուժման սխեմաները թարմացվում են և ներկայացվում սեմինարներում:
Որքանո՞վ է տեղին հակաբիոտիկների նշանակումը վիրուսային թոքաբորբի ժամանակ:
Պացիենտների 90%-ը՝ տանն ինքնաբուժմամբ զբաղվելիս, ոչ տեղին հակաբիոտիկներ է օգտագործում, կան նաև բժիշկներ, որոնք բոլոր դրական թեստերի դեպքում անպայման 2-3 հակաբիոտիկ են նշանակում՝ առանց հետազոտման, թոքաբորբի առկայությունը պարզելու: Դա շատ սխալ է: Անգամ թոքաբորբի դեպքում, որը սկզբում վիրուսային է, հակաբիոտիկը չի ազդում և կարող է միայն վնասել, որի հետևանքները դեռ հետո կտեսնենք:
Հակաբիոտիկ պետք է նշանակվի, եթե բակտերիալ ֆոն է միանում: Հակաբիոտիկների սխալ, անիմաստ նշանակման դեպքում զարգանում է մանրէների կայունություն հակաբիոտիկների նկատմամբ: Եվ եթե մոտ ապագայում որևէ պատճառից սեպսիս զարգանա, այլևս ոչ մի հակաբիոտիկ չի օգնի: Դա ապագայում լուրջ խնդիր է առաջացնելու ամբողջ աշխարհում:
Ինչպիսի՞ն է բաժանմունքների հագեցվածությունը:
Նախարարությունն ապահովում է բավարար քանակի անհատական պաշտպանիչ միջոցներով, չկա ո՛չ դեղորայքի, ո՛չ պաշտպանիչ միջոցների պակաս:
Կանխարգելման ի՞նչ նոր միջոցներ են առաջարկվում:
Ամեն ինչ նույնն է՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն, հաճախակի օդափոխություն, ձեռքերի ախտահանում և իհարկե՝ առողջ ապրելակեպի վարում:
Օղիով թրջած թազիֆով շնչելն է նաև օգնում, ջրածնի պերօքսիդը: Չինացիների պնդմամբ՝ 3%-անոց ջրածնի պերօքսիդն օդը հարստացնում է թթվածնով, և եթե այն տարայով սենյակում դրվի մի քանի տեղ՝ օդը կհարստանա թթվածնով:
Նախկինում եղե՞լ են համաճարակային բարդ վիճակներ:
Մինչև կորոնավիրուսը` 2016 թվականին, գրիպի H1 N1 շտամի բարդ բռնկումներ ենք եղել՝ բարձր մահացության տոկոսով, թոքաբորբերով, ծանր ընթացքով: Հիվանդն իրեն լավ զգալով գալիս էր, բայց արդեն թոքերը քայքայված: Այդ ժամանակ ևս մի քանի ամիս աշխատեցինք շատ լարված և՛ վերակենդանացման, և՛ թոքային բաժանմունքներում: Այն ժամանակ տամիֆլյու դեղի ժամանակին նշանակելու դեպքում ունենում էինք բավականին լավ արդյունքներ:
Կորոնավիրուսի դեմ կա՞ն սպեցիֆիկ ազդող միջոցներ:
Կորոնավիրուսի վրա որևէ հակավիրուսային պատրաստուկի ազդեցություն ապացուցված չէ: Միակ հույսը պոպուլյացիոն իմունիտետն է, եթե մարդկության 70%-ը պատվաստվի, վիրուսի վարակը հնրավոր է` վերանա:
Ձեր խորհուրդն` ընթերցողին:
Չթերագնահատել այս հիվանդությունը, պահպանել անհատական պաշտպանական կանոնները, որպեսզի կարողանանք մի քիչ շունչ քաշել: Արդեն ձմեռ է, օդափոխությունը դժվար է իրականացնել, պետք է մարդկային կուտակումներ չառաջացնել, անհրաժեշտ է հնարավորին պահել սոցիալական հեռավորություն, օդափոխել սենյակները, վարել առողջ ապրելակերպ: Յուրաքանչյուրս մեր տեղում փորձենք չվարակել և չվարակվել: Դրական նախատրամադրվածությունը նույնպես շատ կարևոր է:
Նաև ուզում եմ խոնարհվել թե՛ ռազմաճակատի, թե՛ այստեղի բոլոր բուժաշխատողների առջև այն ահռելի աշխատանքի համար, որ նրանք կատարում են ամեն օր: Եթե չլիներ այդ նվիրումով աշխատանքը, անթիվ կորուստներ կունենայինք:


Կարդացեք նաև

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը...



ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլներն անկախ եղանակային պայմաններից, հեռավորությունից, օրվա ցանկացած ժամի...



ԵՊԲՀ ռեկտորատի այսօրվա նիստն ունեցավ նաև հանդիսավոր մաս:
Ռեկտորը ՀՀ կառավարության կողմից տրամադրված ոսկե մեդալները հանձնեց «Հերացի» ավագ դպրոցի...



«Նաիրի» բժշկական կենտրոնը քիմիաթերապիայի պացիենտներին է առաջարկում վերջին չափանիշներով, հիմնովին վերակառուցված հարմարավետ ու գեղատեսիլ մի նոր բաժանմունք, որտեղ պացիենտը կստանա...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող...



Իշեմիկ ինսուլտից մահացությունը զարգացած երկրներում կազմում է ընդհանուր մահացության 12-20%ը` զիջելով միայն սրտային ախտաբանություններից և բոլոր տեղակայման նորագոյացություններից` մահացությանը...



«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...



Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...



«Նաիրի» ԲԿ ընդունարան էր դիմել 30 տարեկան կին` ոսկրային համակարգի քաղցկեղի կասկածով: Ուղղորդվել էր օնկոօրթոպեդի մոտ, ով պետք է իրականացներ բաց բիոպսիա` ախտորոշման հաստատման համար...



Աորտազստային սեգմենտի և պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումները հիվանդների անոթային կլինիկա դիմելու ամենահաճախ պատճառներից են: Անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման ժամանակ...



Ինչպես արդեն գիտեք, ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինարարական աշխատանքները։ Ծրագրի մասին մանրամասնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է...



ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում...



Կլինիկա էր դիմել տղամարդ` կրծքավանդակի վերին և պարանոցի ներքևի հատվածում տեսանելի մաշկային գոյացության առկայությամբ։ Գոյացությունը նկատել են վեց տարի առաջ: Տարիների ընթացքում ուռուցքի...



«Ֆիզիկական վարժությունները կարող են փոխարինել բազմաթիվ դեղամիջոցների, բայց աշխարհում ոչ մի դեղամիջոց չի կարող փոխարինել ֆիզիկական վարժություններին»: ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ...



29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ